նշանակել — Վիքիբառարան Jump to content

նշանակել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ն(ը)•շա•նա•կել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. նշան անել՝ դնել, որևէ բանի վրա որոշ նշան դնել ◆ Հաշվապահը բոլոր աթոռների վրա համարներ նշանակեց:
  2. գրավոր կերպով մի բան նշել, գրավոր նշում անել, գրել, գրի առնել ◆ Մեկն արագ նշանակեց նրանց անունները ։ (Ակսել Բակունց)
  3. սահմանել, որոշել, հատկացնել ◆ Թոշակ՝ ռոճիկ նշանակել:
  4. որևէ նշանով մի բանի տեղը որոշել՝ նշել (տարածության մեջ, քարտեզների վրա և այլն) ◆ Այստեղ պիտի կառուցենք աստվածածնի, մարդկային ցեղի պաշտպանի դարպասը։ Նշանակեցեք : Ն. Կազանձակիս
  5. որևէ կարգի նշաններ գործածել, նշաններով արտահայտել ◆ Առաջնային արտասանությունը ցույց տալու համար ձայնավորանիշ տառերի վրա կետեր են նշանակում:
  6. կարգել, հաստատել, դնել (պաշտոնի, գործի)
  7. որևէ իմաստ ունենալ՝ արտահայտել, այս կամ այն իմաստը պարունակել ◆ Հնոց բառի արմատն Է հուն, որ նշանակել Է կրակ։
  8. արտահայտել մի բան, որևէ բանի վկայություն՝ արտահայտություն՝ նշան լինել ◆ Ես գիտեի, որ դա նշանակում Է, թե փոթորիկը մոտ Է, սպառնում Է վտանգ ։ (Րաֆֆի)
  9. նշանակություն՝ կարևորություն ունենալ, դեր խաղալ ◆ Ահա, թե ինչ է նշանակում պատահականությունը մարդու համար։
  10. (բրվք․) որևէ մեկին աշխատանքի ընդունել

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. նշանել, նշանավորել, նշան դնել, նշան անել
  2. նշել, գրել, գրառել, գրանցել
  3. սահմանել, որոշել, հատկացնել
  4. տեղորոշել, որոշել
  5. կարգել, հաստատել, դնել (խսկց․), նշանակում տալ
  6. արտահայտել ցուցանել (արևմտհ․), ասել (խսկց․), ցույց տալ
  7. կարևորել, դեր խաղալ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հարություն Ալեքսանյան, Ելեն Գոլդբերգ, Բարեվարքության եզրույթների բառարան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2016 — 128 էջ։