անուն — Վիքիբառարան Jump to content

անուն

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Անուն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Արտասանություն

ՄՀԱ: [anun]

վանկեր՝ ա•նուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Առաջացել է բնիկ հնդեվրոպական (a)nōmn-` «անուն» արմատից։ Համեմատել հին հնդկերեն náman, հունարեն όνομα, լատիներեն nõmen, գոթերեն namõ` «անուն»։

Գոյական

  1. մարդուն տրվող անձնական անվանում, անձնանուն ◆ Ես մի ընկեր ունեի Լիպո անունով։ Եղիշե Չարենց
  2. միևնույն դասի, տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող անվանում, հատուկ անուն
  3. առարկաների, երևույթների, հասկացությունների ևն անվանում, բառ ◆ Գնա իմ որդյակ, աշխարհը անցիր, փառավոր անուն Մեծի դու ստացիր։ Ռափայել Պատկանյան ◆ Հայրդ պատիվ ուներ բանվորության մեջ,տեղ ուներ, անուն ուներ։ (Հրաչյա Քոչար)
  4. կոչում
  5. համբավ, հռչակ (փխբ․) ◆ Շողիկն երկու տարի է, որ անուն արած է, տերունի է և մի քանի օրից կպսակեն։ (Պերճ Պռոշյան) ◆ Եթե տղա լինի, անունը դնենք Հովհաննես, հայրիկիդ հիշատակին։ (Հրաչյա Քոչար) ◆ Դեռ լավ է, որ իր հետևից բարի անուն թողնող մարդ է լինում աշխարհում։ Սերո Խանզադյան ◆ Այնպես ձեռ կառնես, որ․․․ աչքդ դեռ չկպած, մեկ էլ տեսար մի անուն կպցրին։ Սերո Խանզադյան ◆ Նա աղմկեց, անուն հանեց, սանդուղք շինեց իր ազգին։ Հովհաննես Թումանյան ◆ Նա չէր կասկածում, որ իր արդեն մեծ անուն ունեցող որդուն անպայման լավ գործի կդնեն։ Սերո Խանզադյան ◆ Արևդ ապրի, չարրի ախպեր, էդ անունը բերան մի՜ բեր։ Հովհաննես Թումանյան ◆ Խնդրում եմ, աղա ջան, Հունոյի անունը էդքան գետնովը չտաս։ (Պերճ Պռոշյան)
  6. (փիլ․) տրամաբանության մեջ-լեզվի արտահայտություն, որով նշանակվում է մի որոշ առարկա` ըմբռնման ամենալայն իմաստով, իբրև այն ամենը, ինչ կարող ենք անվանել և ոչ թե միայն մատերիական օբյեկտը
  7. հոլովվող բառերի ընդհանուր անվանումը (քրկն.)
  8. միայն անվանապես գոյություն ունեցող բան
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. հորջորջանք, մականուն, անվանում, կոչում
  2. վարկ, պատիվ
  3. դիրք, աստիճան, բարձ
  4. համբավ, համարում, հռչակ
  5. տիտղոս, մակագիր, վերնագիր
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. անուն դնել
    1. անվանակոչել
    2. մականուն, փոթ անուն հատկացնել
    3. չհավանել, մեկին կամ մի բանի պակասություններ վերագրել
  2. անուն թողնել - մեռնելուց հետո կամ մի տեղից հեռանալուց հետո լավ հիշատակ, բարի անուն թողնել
  3. անուն կպցնել - անուն դնել
  4. անուն հանել - հռչակվել
  5. անուն վաստակել - լավ համբավ ձեռք բերել
  6. անուն տալ
    1. անուն դնել, անվանել
    2. որևէ անունով, անվանումով որակել
  7. անուն ունենալ - հեղինակություն վայելել
  8. անունը առնել - ցեղը, տոհմը, գերդաստանը ջնջել, վերացնել
  9. անունը բերանն առնել
    1. ծաղրել
    2. մեկի մասին վարկաբեկիչ բաներ ասել, աննպաստ բաներ խոսել
  10. անունը բերան բերել - հիշել, հիշատակել
  11. անունը գետնովը տալ - անվանարկել
  12. անունը գցել - անվանարկել, վարկաբեկել
  13. անունն ի՞նչ դնել - հանուն ինչի՞, ի՞նչ իրավունքով, ինչի՞ հիման վրա
  14. անունը դուրս գալ - անունը հռչակվել (դրական կամ բացասական համարումով)
  15. անունը կոտրել - անվանարկել
  16. անունը չտալ - անունը չհիշել, չհիշատակել (ատելուց, զզվելուց և այլն)
  17. անունը տալ - անունը հիշել, հիշատակել
  18. անունը տափովը տալ - անունը գետնովը տալ
  19. անունով կոչել - իրականությունը, ճշմարտությունը ասել
  20. անունովդ ապրես - հայ մնաս, անունդ փոխելու, մահմեդական անունով կոչվելու բռնադատության չենթարկվես (հայերին բռնի մահմեդականացնելու ժամանակ առաջացած մաղթանք)
  21. անունը տփել - անվանարկել
  22. անուն անել (հնց․)
  23. անուն առ անուն
  24. անուն թողնել
  25. անունի տեր
  26. անունդ սև քարին գրվի
  27. անունը բարձրացնել
  28. անունը դուրս գալ
  29. անունը լեզվի ծայրին
  30. անունը կա ամանումը չկա
  31. անունը վերանալ
  32. անունը տուր փայտը վերցրու
  33. անունն աշխարհով մեկ անել
  34. անունով երդվել
  35. անունով մարդ
  36. ավել անուն
  37. մեկի անունով անվանը գրել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։