Վիքիբառարան Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

անկյուն

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ անկիւն

վանկեր՝ անկ•յուն 

Ստուգաբանություն

Առաջացել է բնիկ հնդեվրոպական ang/k-՝ «ծռել, թեքել» արմատից՝ -իւն ածանցով։ Համեմատել հին հնդկերեն anka` «անկյուն, ծռվածք», հունարեն αγκών` «արմունկ», լատիներեն angulus՝ «անկյուն, խորշ, ծայրամաս», հ․ վ․ գ․ ango, angul՝ «կարթ, խայթ» բառերի հետ։

Գոյական

  1. առարկայի երկու ներքին կողմերի հանդիպման տեղը ◆ (Սմբատը) նստեց եղբոր սենյակի մի անկյունում։ (Շիրվանզադե)
  2. երկու փողոցների խաչավորման տեղը ◆ Երկու փողոցների հենց անկյանը հանկարծ երես առ երես հանդիպեց Եվային։ (Նար-Դոս)
  3. առարկայի երկու արտաքին կողմերի հանդիպման տեղը, երկու կողմերի միացումով կազմվող ծայրը
  4. (փխբ․) ետ ընկած՝ առանձնացած տեղ՝ վայր, կենտրոնից հեռու ընկած տեղ, ծայրամաս ◆ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը։ Հովհաննես Թումանյան
  5. (փխբ․) փոքրիկ՝ խղճուկ բնակարան կամ սենյակ
  6. կացարան, օթևան
  7. սենյակի վարձով տրվող մի մասը
  8. ընդհանրապես՝ տեղ, վայր, կողմ ◆ Գրվածքը կկարդան աշխարհի բոլոր անկյուններում։ (Շիրվանզադե)
  9. (երկրչ․) հարթության այն մասը, որ գտնվում է մի կետից բխող երկու ուղիղ գծերի միջև ◆ Սուր անկյուն։ ◆ Բութ անկյուն։
  10. որոշ առարկաների ծայրի մասը ◆ Երկաթը կպել էր ճակատի անկյունին։ (Ակսել Բակունց) ◆ Երկայն թախտի մի անկյունում նստած էր նրա անդամալույծ եղբայրը - Սարգիսը։ (Շիրվանզադե)
  11. (գիտ․) մի կետից բխող երկու կողմերի միմյանցից հեռացման աստիճանը, որպես չափման միավոր
  12. (փխբ․) (հզվդ․) հայեցակետ
  13. հատման տեղ ◆ Բերանի անկյունների բնորոշ ակոսներն այժմ հարթվել էին։ (Շիրվանզադե)
Հոմանիշներ
  1. (բրբ․) քունջ, պուճախ, ռուք
  2. տե՛ս օթևան, կացարան
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը