Սարդ (զարդարանք) - Վիքիպեդիա Jump to content

Սարդ (զարդարանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդ
Դեկորացիա Խմբագրել Wikidata
Ծագման աղբյուրՀյուսիսային Եվրոպա, Արևելյան Եվրոպա Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԼատվիա Խմբագրել Wikidata
Նյութծղոտ, թել Խմբագրել Wikidata
Ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակIntangible Cultural Heritage Խմբագրել Wikidata

Սարդը զարդարանք է, որը պատրաստված է ցողունից, ծղոտից կամ նմանատիպ այլ նյութից, որոնք կապված են միասին լարերով՝ հաճախ ձևավորելով ուրվապատկերներ, ինչպիսիք են՝ ութանիստները և կարող են զարդարվել նաև արհեստագործական պարագաներով, ինչպիսիք են՝ փայտը, մանվածքը կամ փետուրները: Նման զարդարանքները ավանդական են եղել Հյուսիսային Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներում (ինչպես, օրինակ, Լեհաստանում և Գերմանիայում), որտեղ դրանք կարող են ծառայել որպես խորհրդանշական կամ կրոնական զարդարանքներ: Ժամանակակից տարբերակները կարող են պատրաստվել պղնձե կամ պլաստիկ նյութերից:

2023 թվականին լիտվական սարդի «սոդաի» արտադրությունն ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում[1]։

Ազգային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր մշակույթներ ունեն սարդի տարբեր անուններ[2]։ Օրինակ, գերմանական մշակույթում դրանք hայտնի են որպես հեմելի (երկինք), մինչդեռ սլավոնական մշակույթներում նրանք հայտնի են որպես փաջակ (սարդ):

Անվանում Մշակույթ Լուսանկար Նշումներ
Саламяны павук, Павук Բելառուս
pająk, kierec Լեհաստան Փաջակին հաճախ գունագեղ զարդարված է[3] և նվազագույն ձևը կարող է օգտագործել միայն ծղոտը:
Різдвяний павук Ուկրաինա
sodas[1], liktorius, voras žarondelis, šiaudinukai Լիտվա Սոդայը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Վանքեր», այն կարող է թարգմանվել նաև որպես «Ջահեր»[4]։
Паук Ռուսաստան
Himmeli, olkihimmeli Ֆինլանդիա Չնայած ֆինլանդական ընտանիքներում հիմմելին այլևս սովորական չէ, սակայն որոշ մարդիկ ընդունել են այդ ավանդույթը և վերակենդանացրել այն[5]։
jõulukroon, näärikroon, äll Էստոնիա
puzuris, lukturis, krīģis, spurgulis Լատվիա
Himmeli Գերմանիա
halmkrone, julekrone, julekrune Նորվեգիա
Himmeli Շվեդիա Հիմմելիի հիմքի ձևը բաղկացած է 12 բեկորներից, որոնք խորհրդանշում են 12 ամիսը[6]։ Դրանք օգտագործվում են որպես զարդարանք Սուրբ Ծննդից մինչև ամառ: Ժամանակակից հիմմելին նույնպես պատրաստված է ֆաներից, թղթից և նույնիսկ պլաստմասե ծղոտներից[7]։ Նրանց նպատակն է հաջորդ տարում լավ բերք ապահովել, և այն գործում է որպես բերքի ոգու տուն[8]։ Այն կախվում է է առաստաղից ճաշի սեղանի վրա[5][9]։ Որքան մեծ է հիմմելը, այնքան մեծ է ցորենի բերքը[9]։
Պլաստիկե սարդ (զարդարանք)

Սարդերը երկրաչափական կառույցներ են, որոնց հիմնական ադամանդային դիզայնը հիշեցնում է այն շինությունների ձևը, որոնք գյուղացիները օգտագործում էին[8]։ Նախշերը տարբերվում են պարզից մինչև ծայրահեղ բարդ՝ ադամանդից մինչև ութանիստ: Անկախ օրինաչափությունից՝ ծղոտե սարդերը սիմետրիկ են իրենց կախված կետերից: Տարբեր նախշեր են ստեղծվում սարդի կողմից, երբ այն պտտվում է[5]։

Ժամանակակից պրակտիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պղնձե սարդեր, համապատասխան գործիքներ և մասեր DIY հավաքածուից

Սարդ զարդարանքները, բացի իրենց ավանդական տեսակից, նույնպես ժամանակակից փոփոխություններ են ապրել ձեռագործության և դեկորացիայի համայնքում։ Հնարավոր է հանդիպել նաև այլընտրանքային նյութերի, ինչպիսիք են ձողերն ու մետաղական խողովակները[10][11][12]։ Մետաղական խողովակներից պատրաստված սարդերը վաճառվում են որպես տարվա բոլոր եղանակներին համապատասխան դեկոր՝ ի տարբերություն միայն Ամանորյա դեկորացիաների[9][13][14]։ Հաճախ դրանք պահպանում են սարդի նույն ձևը, բայց որոշ վաճառողներ վաճառում են սարդերը, որոնք նախատեսված են օդային բույսեր կամ կաթսաների բույսեր պահելու համար[9][13][14]։ Ծղոտե սարդերը նույնիսկ դարձել են բարձրակարգ դիզայն: Դիզայներ Փոլ Լոեբախը օգտագործել է հիմելիսը որպես կախազարդ, և նրա նմուշները նույնպես վերստեղծվել են այլ ընկերությունների կողմից[15][16]։ Մի այլ ձև, որով սարդերը ստացել են ժողովրդականություն, այն է՝ որպես պարզ ձեռագործություն։ Չնայած սարդերը կարող են լինել շատ մանրամասն և բարդ, փոքր տարբերակները հարաբերականորեն հեշտ են պատրաստվում, ինչի հետևանքով բազմաթիվ կայքեր ստեղծել են մանրամասն ցուցումներ և առաջարկում են դրանք որպես երեխաների ձեռագործություն[10][11][12][17][18]։ Որոշ կայքեր տալիս են նյութերի ցուցակ, մինչդեռ մյուս մանրածախ վաճառողները վաճառում են նախապատրաստված հավաքածուներ բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Սարդ զարդարանքները ոգեշնչել են այլ արվեստի գործեր, որոնք ներառում են նմանատիպ երկրաչափական նախշեր[19], օրինակ՝ նկարիչ Ռեյ Բարտկուսի՝ ալյումինից և LED լույսերից պատրաստված 17 ոտնաչափ քանդակը[20]։

Սարդի ստեղծման գործընթացը սկսվում է հունձից: Ցորենի բերքի լավագույն ծղոտը[21] կտրվում է մոտ 6,5 ոտնաչափ երկարությամբ հատվածների և թողնում են, որպեսզի չորանան: Ցորենը կանաչից դառնում է ոսկե շագանակագույն և այդ գործընթացը տևում է մի քանի շաբաթ: Չորանալուց հետո տարեկանը կտրատում են հատվածների և բաժանում խմբերի՝ ելնելով ցողունի հաստությունից։ Ծղոտը կտրվում է ցանկալի երկարության հատվածների և թելը անցկացնում են հաստ ցողունների միջով՝ դրանք միացնելու համար։ Մետաղը պետք է թաքնված լինի սալիկի մեջ և գրեթե անտեսանելի լինի, երբ տեսնում ենք զարդարանքը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Sodai straw garden making in Lithuania - intangible heritage - Culture Sector - UNESCO». ich.unesco.org. Վերցված է 2023-02-01-ին.
  2. Colston, Penelope (2021-11-19). «In Finland, Turning Straw Into Magic». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023-02-01-ին.
  3. Solomon, Saskia (2022-09-28). «A Vanishing Craft Reappears». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023-02-01-ին.
  4. «Straw Art – Šiaudinukai | Lithuanian Folk Art Institute» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-01-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Jackson, Joelle (12 July 2021). «Heavenly Harmony: The Universal Language of Finnish Himmeli». Smithsonian Center for Folklife and Cultural Heritage. Վերցված է 15 July 2021-ին.
  6. «Himmeli». Brigita Ektermane's signs of power. Վերցված է 28 June 2021-ին.
  7. «The original Finnish Christmas ornament». thisisFINLAND. Finland Promotion Board. 16 December 2014. Վերցված է 28 June 2021-ին.
  8. 8,0 8,1 Erickson, Mary (8 April 2021). Himmeli: A Finnish Immigrant Tradition. Nordic Center Administration. Վերցված է 28 June 2021-ին – via YouTube.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Himmeli». HEMLEVA (անգլերեն). Վերցված է 2023-08-09-ին.
  10. 10,0 10,1 Basinger, Rachel (2014-06-06). «How to make a himmeli sculpture». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023-08-09-ին.
  11. 11,0 11,1 Bly, Brittany (2019-03-12). «10 DIY Himmeli Tutorials that Perfectly Pair with Plants» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-09-ին.
  12. 12,0 12,1 «Crafts for Kids—Himmeli». Վերցված է 2023-08-09-ին.
  13. 13,0 13,1 Oak, Solid. «Himmeli». Solid Oak (անգլերեն). Վերցված է 2023-08-09-ին.
  14. 14,0 14,1 «DIY Himmeli Kit, Copper». Irma's Finland House (անգլերեն). Վերցված է 2023-08-09-ին.
  15. «DIY Himmeli Kit, Copper». Irma's Finland House (անգլերեն). Վերցված է 2023-08-09-ին.
  16. «Himmeli Cage Pendant Light White by Roll & Hill». Replica Lights (ավստրալիական անգլերեն). 2023-04-23. Վերցված է 2023-08-09-ին.
  17. «Make Your Own Himmeli». nordicnorthwest (անգլերեն). 2020-12-22. Վերցված է 2023-08-09-ին.
  18. Mandi (2013-12-03). «How To Make A Basic Geometric Himmeli Ornament». Vintage Revivals (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-09-ին.
  19. «"Gardens"». Time Out Chicago (ամերիկյան անգլերեն). 2018-11-05. Վերցված է 2023-11-16-ին.
  20. «GARDENS Exhibit at Harold Washington Library Center». www.chipublib.org (ամերիկյան անգլերեն). 2018-10-26. Վերցված է 2023-11-16-ին.
  21. Mäki, Daniel. “The Finnish American Reporter; Hancock.” ProQuest, 1 Apr. 2021, Accessed 10 Apr. 2022.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ (զարդարանք)» հոդվածին։