Պոկեր - Վիքիպեդիա Jump to content

Պոկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոկեր
Տեսակթղթախաղի տեսակ
Ենթատեսակթղթախաղ և ինտելեկտուալ սպորտաձև
Տեղադրման ժամանակ20 վայրկյան
Պատահականությունների ազդեցությունմիջին
 Poker Վիքիպահեստում

Պոկեր (անգլ.՝ poker) քարտային թղթախաղ է, որի նպատակն է խաղադրույքներ շահել՝ հավաքելով ամենաբարձր պոկերի ձեռքը՝ օգտագործելով 4 (հին դասական տարբերակում), 2 կամ 5 քարտ կամ պարտադրելով բոլոր մրցակիցներին դադարեցնել խաղը և լքելով պարտվել։ Խաղը անցկացվում է ամբողջությամբ կամ մասամբ փակված քարտերով։ Հատուկ կանոնները կարող են տարբեր լինել՝ կախված պոկերի տեսակից։ Բոլոր տեսակի պոկերների ընդհանուր տարրերն ու հատկանիշն են հանդիսանում համադրությունները և խաղի մեջ առևտուրը[1]։

Ի շնորհիվ նրան, որ խաղացողը չգիտի իր մրցակիցների քարտերը, պոկերը թերի տեղեկություններ ունեցող խաղ է, ինչպես շատ այլ քարտային խաղեր, ի տարբերություն, օրինակ, շախմատի, որտեղ երկու խաղացողն էլ տեսնում են բոլոր խաղաքարերը և նրանց դիրքը։

Պոկերի որոշ ընդհանուր կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոկերի առաջնություն, 2008

Խաղացողը խաղին մասնակցում է միայն այն գումարով, որը նա դրել էր սեղանի վրա և որը կքչվում է սթեք (անգլերեն՝ stack): Սթեքը կարելի է համալրել գումարով միայն խաղերի միջև։ Սթեքը չի կարելի քչացնել առանց սեղանից վեր կենալու։ Եթե խաղացողը առևտրային գործընթացում սպառում է իր սթեքը, նա շարունակում է մասնակցել խաղին, սակայն չի մասնակցում հետագա առևտրին, և սեղանի վրա ձևավորվում է լրացուցիչ կամ կողմնակի բանկ (կամ բանկեր) (անգլ.՝ side pots . կողմնակի կաթսաներ), որը կարող են տանել միայն մյուս մնացած մրցակիցները[2]։

Հաճախ նույն խաղի մի քանի տեսակներ կան, որոնց միջև տարբերությունը կայանում է այն խաղադրույքների չափով, որոնք խաղացողները կարող են կատարել։

  • Սահման (անգլ.՝ Limit) - խաղացողները կարող են միայն ամրագրած խաղադրույքներ կատարել կամ բարձրացնել խաղադրույքը միայն ֆիքսված գումարով։
  • Կաթսայի սահման (անգլ.՝ Pot Limit) - խաղացողները կարող են կատարել խաղադրույք նվազագույն չափից սկսած մինչև կաթսայի ընթացիկ չափը։
  • Ոչ մի սահմանափակում (անգլ.՝ No limit) - խաղացողները կարող են խաղադրույքը առանց սահմանափակումների հասցնել նվազագույնից մինչև իրենց ամբողջ սթեյքի չափը[3]։

Պոկեր  խաղաթղթերի  համակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համագույն 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ Ֆլաշ) Т♥ К♥ Д♥ В♥ 10♥
  • Համագույն 5 հաջորդականություն  (սթրեյթ ֆլաշ) 9♠ 8♠ 7♠ 6♠ 5♠
  • Չորս խաղաթղթեր նույնատիպ (կառե) 3♥ 3♦ 3♣ 3♠ 10♣
  • Զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ) 10♥ 10♦ 10♠ 8♣ 8♥
  • Ցանկացած 5 համագույն (ֆլաշ) К♠ В♠ 8♠ 4♠ 3♠
  • Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) 5♦ 4♥ 3♠ 2♦ Т♦
  • Երեք խաղաթղթեր նույնատիպ (թրիս) 7♣ 7♥ 7♠ K♦ 2♠
  • Երկու զույգ 8♣ 8♠ 4♥ 4♣ 2♠
  • Մեկ զույգ 9♥ 9♠ Т♣ В♠ 4♥
  • Մեկանոցից  ցածր Т♣ 7♥ 2♠ 4♦ 8♠

Պոկերը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Հայաստանում բացվեց Պոկերի Հայկական ֆեդերացիան, ինչը նպաստեց սպորտային պոկերի զարգացմանը երկրում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Richard D. Harroch, Lou Krieger. Poker for Dummies. John Wiley & Sons, 2010 - Ռիչարդ Հարրոչ, Լու Կրիգեր ՞Պոկերը սկսնակների համար՞
  2. Sklansky, David. The Theory of Poker. Two Plus Two Pub, 1999 - Դավիդ Սկլանսկի "Պոկերի տեսությունը"
  3. Richard D. Harroch, Lou Krieger. Poker for Dummies. John Wiley & Sons, 2010 - Ռիչարդ Հարրոչ, Լու Կրիգեր ՞Պոկերը սկսնակների համար
  4. http://armpokerfed.weebly.com/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոկեր» հոդվածին։