Չեչեներեն - Վիքիպեդիա Jump to content

Չեչեներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչեներեն
Нохчийн мотт
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասՎեյնախյան լեզուներ[1]
ԵրկրներՌուսաստան Ռուսաստան
Թուրքիա Թուրքիա
ՇրջաններՉեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան և այլն։
Պաշտոնական կարգավիճակՌուսաստան Ռուսաստան՝
Խոսողների քանակ1 393 900 ± 0 մարդ (2010)[2]
Վերահսկող կազմակերպությունChechen Academy of Sciences?
Լեզվակիրների թիվը1 354 705 մարդ Ռուսաստանում (2010)[3]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
ԴասակարգումՀյուսիսկովկասյան վերընտանիք (չճանաչված)
Նախսկո-դաղստանյան ենթաընտանիք
Նախսկյան ենթախումբ
Վայնախյան խումբ
Գրերի համակարգկյուրեղագիր, լատինական այբուբեն և Chechen writing?
IETFce
ԳՕՍՏ 7.75–97չեչ 785
ISO 639-1ce
ISO 639-2che
ISO 639-3che
 Chechen language Վիքիպահեստում

Չեչեներեն (չեչեներեն՝ Нохчийн мотт), նախական լեզուներից մեկը։ Տարածված է Չեչնիայում, Ինգուշիայում, Դաղստանի Խասավյուրտի շրջանում և Վրաստանի Ախմետի մունիցիպալիտետում։ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, Ռուսաստանում չեչեներենով խոսում է 1 354 705 մարդ։ Չեչեներենը Չեչնիայի պաշտոնական (ռուսերենի հետ միասին) և Դաղստանի գրական լեզուներից մեկն է։

Չեչեներենով են հրատարակվաում տարածաշրջանային թերթեր Չեչնիայում («Դայմոխկ», «Ազատ Չեչնիա» ռադիոթերթ) և Դաղստանում («Նիյսո-Դաղստան»)

Գրային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամի տարածման հետ Չեչնիայում հաստատվել է արաբական գրային համակարգը, որը կիրառվում էր Չեչնիայում մինչև 1926 թվականը։ 1925 թվականին չեչեներենի համար տեղայնացվել է լատինական այբուբենը, իսկ 1938 թ.-ին՝ կիրիլիկ։ 1992 թվականին Իչկերիայի Չեչենական Հանրապետության խորհրդարանը օրինականացրել է չեչեներենը լատինական այբուբենի հիման վրա։ Նոր այբուբենի անցկացման նախագիծը այդպես էլ չիրականացվեց 1994 թվականի վերջին սկսված ռազմական գործողությունների պատճառով։ Այժմ Չեչնիայում լատինատառ այբուբենը չի օգտագործվում։

Ողջույնի խոսքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալլա կամ մարշալլա խաթար՝ ավանդական չեչենական ողջույնի խոսքերն են, լեզվային էթիկետի մի մասը։ Ի տարբերություն չեչենական միջավայրում միայն տղամարդկանց կողմից օգտագործվող «Ասսալամ ալեյքում» (Ассалам Іалайкум) բառակապակցությունից, «մարշալլան» ունի համընդհանուր տարածում ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեչեներեն» հոդվածին։