Ավարտել է Բաոդինի և Տոկիոյի ռազմական, ակադեմիաները։ 1920-ական թվականներին, քողարկվելով իբրև «ձախ» գոմինդանական, հարել է Սուն Յաթ Սենին։ 1926-1927 թվականներին, որպես ազգային-հեղափոխական բանակի գլխավոր հրամանատար, մասնակցել է Չինաստանի հյուսիսի դեմ ռազմական, գործողություններին։ 1927 թվականին կատարել է հեղաշրջում և հաստատել բռնատիրական վարչակարգ։ Իր ձեռքում է կենտրոնացրել է գոմինդանի կուսակցական, երկրի պետական և ռազմական, բոլոր բարձրագույն պաշտոնները, իրեն շնորհել գեներալիսիմուսի կոչում։ 1937 թվականին, Չինաստանի վրա Ճապոնիայի հարձակումից հետո, հարկադրված համաձայնության է եկել Չինաստանի Կոմկուսի հետ համատեղ գործելու վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո մերժել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ ՉԿԿ-ի առաջարկը և 1946 թվականին սանձազերծել է քաղաքացիական պատերազմ։ Չինական ժողովրդական հեղափոխության հաղթանակից (1949) հետո իր զորքերի մնացորդների հետ փախել է Թայվան կղզի և հիմնավորվել այնտեղ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 667)։