Նվիրատվություն
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նվիրատվություն՝ քաղաքացիական իրավունքում, պայմանագիր, որի մեկ կողմը՝ նվիրատուն, գույքն անհատույց մյուս կողմին՝ նվիրառուին է տալիս ի սեփականություն։ Նվիրատվությունը ռեալ պայմանագիր է, իրավունքներ ու պարտականություններ առաջանում են գույքը հանձնելու պահին։ Նվիրատվության պայմանագրի առարկա կարող է լինել քաղաքացիական շրջանառությունից չհանված ամեն մի գույք։ Որոշակի գումարից ավելի նվիրատվության պայմանագիրը կարող է վավերացվել նոտարական կարգով։ Բնակարանի նվիրատվտության համար պահանջվում է հատուկ սահմանված կարգ։
Նվիրատվության պայմանագիրը միակողմ է։ Քաղաքացին կարող է նաև գույք նվիրել կազմակերպությանը՝ որոշակի հանրօգուտ նպատակի համար օգտագործելու պայմանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 400)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվիրատվություն» հոդվածին։ |
|