Հոգեբանական սթրես
Հոգեբանության մեջ սթրեսը լարվածության և ճնշման զգացումն է[1]։ Սթրեսը հոգեբանական ցավի տեսակ է։ Փոքր քանակությամբ սթրեսը կարող է ցանկալի, օգտակար և նույնիսկ առողջարար լինել։ Դրական սթրեսը օգնում է բարելավել մարզավիճակը։ Այն նաև նպաստող գործոն է մոտիվացիայի, հարմարվողականության և շրջակա միջավայրի նկատմամբ արձագանքի համար։ Սակայն սթրեսի չափից շատ լինելը կարող է հանգեցնել մարմնական վնասվածքների։ Սթրեսը կարող է մեծացնել նոպաների, սրտի կաթվածի, խոցերի և հոգեկան հիվանդությունների, օրինակ՝ դեպրեսիայի ռիսկը[2]։
Սթրեսը կարող է լինել արտաքին՝ կապված շրջակա միջավայրի հետ[3], բայց կարող է նաև արդյունք հանդիսանալ ներքին ընկալումների, որոնք անհատի մոտ առաջացնում են անհանգստություն կամ որևէ իրավիճակի շուրջ այլ բացասական զգացմունքներ, ինչպիսիք են ճնշումը, անհարմարությունը և այլն, որոնք համարվում են սթրեսային։
Մարդիկ սթրես են ապրում կամ ընկալում են երևույթները, որպես սպառնալիք, երբ նրանք չեն հավատում, որ իրենց ռեսուրսները (խթաններ, մարդիկ, իրավիճակները և այլն) բավարար են խոչընդոտների հաղթահարման համար։ Երբ մարդիկ կարծում են, որ իրենց վրա դրված պահանջները գերազանցում են իրենց հաղթահարելու ունակությունը, նրանք դա ընկալում են, որպես սթրես[4]։
Սթրեսի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսի քիչ բացահայտված կողմը դրական հարմարվողականությունն է[5]։ Դրական հոգեբանական սթրեսը անհանգստության փոխարեն կարող է հանգեցնել մոտիվացիայի և մարտահրավերների։ Էուսթրեսի՝ դրական սթրեսի և դիսթրեսի՝ բացասական սթրեսի ազդեցությունները էական նշանակություն ունեն։ Չնայած միավորված ուսումնասիրվելուն՝ սթրեսի տարբեր տեսակները պետք է դիտվեն որպես առանձին հասկացություններ։
Սելյեն (1974 թվականին) առաջարկել է սթրեսի չորս տեսակներ[6]։ Մի առանցքի վրա նա դիտարկում է դրական սթրեսը (էուսթրես) և բացասական սթրեսը (դիսթրես)։ Մյուս կողմից, չափազանց լարվածությունն է (հիպերսթրես) և թույլ լարվածությունը (հիպոսթրես)։ Սելյեն պնդում է, որ դրանք պետք է հավասարակշռել. վերջնական նպատակն է կատարելապես հավասարակշռել հիպերտերեսը և հիպոսթրեսը և ունենալ որքան հնարավոր է շատ էուսթրես[7]։ Սթրեսը չափազանց օգտակար է արտադրողական ապրելակերպի համար, քանի որ այն աշխատանքը դարձնում է հաճելի՝ ստպողական աշխատանքի փոխարեն, որը հատուկ է դիսթրեսին։
«Էուսթրես» տերմինը ծագել է հունարեն eu-արմատից, ինչը նշանակում է «լավ» (ինչպես օրինակ՝ «էուֆորիա» բառում)[8]։ Էուսթրեսը արդյունք է մարդու՝ սթրեսորի նկատմամբ դրական վերաբերմունքի[9]։ «Դիսթրեսը» ծագել է լատիներեն dis-արմատից (ինչպես օրինակ՝ «դիսոնանս» բառում)[8]։ Բժշկորեն սահմանված դիսթրեսը վտանգ է կյանքի որակի վրա։ Դա տեղի է ունենում, երբ պահանջարկը գերազանցում է մարդու հնարավորությունները[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև «սթրես» հասկացության հոգեբանական իմաստով ներդրումը (1955 թվական)[10][11], մարդիկ արդեն ունեին մի շարք գաղափարներ՝ նկարագրելու և դիմակայելու այնպիսի հույզեր, ինչպիսիք են անհանգստությունը, վիշտը, մտահոգությունը, մոլուցքը, վախը, ցնցումը, դիսթրեսը, տառապանքը և կիրքը։ «Սթրեսը» հետագայում դառնում է փոփ-հոգեբանության հիմնասյուներից մեկը[12][13][14][15]։
Սթրեսի պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսորների չեզոքություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսը չտարբերակված արձագանք է[7]։ Այն չեզոք է, և տատանվում է միայն արձագանքի աստիճանը։ Վերջինս կախված է անձի բնույթից և, թե ինչպես է նա ընկալում իրավիճակը։ Սելյեն սթրեսը սահմանեց, որպես «մարմնի որևէ պահանջի չտարբերակված (այսինքն, ընդհանուր) արդյունքը, լինի արդյունքը մտավոր կամ սոմատիկ»[7]։ Սա իր մեջ ներառում է սթրեսի բժշկական սահմանումը՝ որպես ֆիզիկական պահանջ և խոսակցական սահմանումը՝ որպես հոգեկան պահանջ։ Սթրեսորը չեզոք է այն իմաստով, որ նույն սթրեսորը կարող է հանգեցնել կամ էուսթրեսի, կամ դիսթրեսի։ Անհատական տարբերություններն ու ընկալումներն են, որ առաջացնում են էուսթրես կամ դիսթրես[16]։
Սթրեսորների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսորը ցանկացած իրադարձություն, փորձառություն կամ շրջակա միջավայրի խթան է, որն անձնական անհանգստություն է առաջացնում[17]։ Այս իրադարձությունները կամ փորձառությունները ընկալվում են, որպես սպառնալիք կամ մարտահրավեր անհատի նկատմամբ և կարող են լինել ֆիզիկական կամ հոգեբանական։ Հետազոտողները պարզել են, որ սթրեսորները կարող են մարդկանց ավելի հակված դարձնել ֆիզիկական և հոգեբանական խնդիրներին, այդ թվում `սրտի հիվանդություններին և անհանգստությանը[18]։
Ավելի հավանական է, որ սթրեսորները կազդեն անհատի առողջության վրա, երբ նրանք «քրոնիկական են, խիստ խանգարող կամ համարվում են անվերահսկելի»[18]։ Ընդհանրապես, հոգեբանության մեջ գիտնականները դասակարգում են սթրեսորների 4 կատեգորիաներ `1) ճգնաժամեր / աղետներ, 2) կյանքի խոշոր իրադարձություններ, 3) ամենօրյա դժվարություններ / միկրոսթրեսորներ, եւ 4) շրջապատող սթրեսորներ։
Ճգնաժամ / աղետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսորի այս տեսակը անսպասելի է և անկանխատեսելի և, որպես այդպիսին, ամբողջովին դուրս է մղված անհատի վերահսկողությունից։ Ճգնաժամի և աղետների օրինակները ներառում են ավերիչ բնական աղետները, ինչպիսիք են մեծ ջրհեղեղները կամ երկրաշարժերը, պատերազմները և այլն։ Չնայած հազվագյուտ դեպքերի՝ սթրեսորի այս տեսակը սովորաբար մեծ սթրեսի պատճառ է հանդիսանում մարդու կյանքում։ Սթենֆորդի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնական աղետներից հետո նրանք, ովքեր կրել են դրանց ազդեցությունը,ունեցել են սթրեսային մակարդակի զգալի աճի[18]։
Մարտական սթրեսը տարածված սուր և քրոնիկ խնդիր է։ Հնարավոր է, որ արագ տեմպերով և առաջինը կրակելու հրատապության արդյունքում պատահականորեն տեղի ունենա բարեկամական ուժերի սպանության («եղբայր»-«եղբայր» սպանություն կամ եղբայրասպանություն) պատահական դեպքեր։ Կանխարգելումը պահանջում է սթրեսի կրճատում, կենտրոնացում մեքենայական կամ այլ տեսակի ուսուցման, տակտիկական իրավիճակի մասին իրազեկվածություն և բոլոր էշելոններում ռիսկերի շարունակական վերլուծություն[19]։
Կյանքի հիմնական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի հիմնական իրադարձությունների ընդհանուր օրինակները ներառում են ամուսնությունը, քոլեջ գնալը, սիրելիի մահը, երեխայի ծնունդը, տեղափոխությունը բնակավայրից և այլն։ Այս դրական կամ բացասական իրադարձությունները կարող են ստեղծել անորոշության և վախի զգացում, որն ի վերջո հանգեցնում է սթրեսի։ Օրինակ, հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսի մակարդակը բարձրանում է ավագ դպրոցից համալսարան անցնելու ժամանակ, և,որ, քոլեջի առաջին կուրսեցիները մոտ երկու անգամ հակված են ճնշված լինելուն, քան վերջին տարվա ուսանողները[20]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքի հիմնական իրադարձությունները հազվադեպ են լինում ստրեսի հիմնական պատճառ `հազվադեպ հանդիպելու պատճառով[18]։
Կատարման ժամանակից ի վեր անցած ժամանակը և իրադարձության դրական կամ բացասական լինելը գործոններն են, թե արդյոք սթրեսն առաջացնում է, թե որքան սթրես է առաջանում։ Հետազոտողները պարզել են, որ մեկ ամսվա վաղեմություն ունեցող իրադարձությունները կապված չեն սթրեսի կամ հիվանդության հետ, սակայն որոշ խրոնիկական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցելե ավելի քան մեկ ամիս առաջ, կապված են սթրեսի, հիվանդությունների[21] և անձի փոփոխության հետ[22]։ Բացի դրանից, կյանքի դրական իրադարձությունները սովորաբար կապված չեն սթրեսի հետ, իսկ եթե ունեն՝ միայն չնչին կապ, իսկ կյանքի բացասական իրադարձությունները կարող են կապված լինել սթրեսի եւ առողջական խնդիրների հետ[18]։ Այնուամենայնիվ, դրական ապրումները և կյանքի դրական փոփոխությունները կարող են կանխատեսել նյարդոտիզմի նվազում[22][23]։
Ամենօրյա դժվարություններ / միկրոսթրեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կատեգորիան ներառում է ամենօրյա վրդովմունքները եւ փոքրիկ դժվարությունները[18]։ Օրինակ՝ որոշումներ կայացնելը, աշխատանքում կամ դպրոցում վերջնաժամկետին հանդիպելը, երթևեկային խցանումները, հանդիպումները նյարդայնացնող անձանց հետ և այլն։ Հաճախ սթրեսորի այս տեսակը ներառում է այլ մարդկանց հետ կոնֆլիկտները։ Այնուամենայնիվ, ամենօրյա սթրեսորները տարբեր են ամեն անհատի համար, քանի որ բոլորը չեն ընկալում որոշակի իրադարձություն` որպես սթրեսային։ Օրինակ, մարդկանց մեծամասնությունը հրապարակային խոսքը համարում է սթրեսային, սակայն փորձառու քաղաքական գործիչը, ամենայն հավանականությամբ, չի համարում։
Մեծահասակների համար ամենօրյա դժվարություններն սթրեսորների ամենատարածված տեսակն է։ Դժվարությունների մեծ հաճախականությունը պատճառ է հանդիսանում՝ այս սթրեսորի՝ անհատի վրա մեծ հոգեբանական ազդեցություն ունենալու համար։ Դոկտոր Քերոլին Ալդվինը Օրգեոնի պետական համալսարանում անցկացրեց հետազոտություն, որով ուսումնասիրեց անհատի մահացության վրա ամենօրյա դժվարությունների ազդոցություը։ Ալդվինի ուսումնասիրությունը եզրակացրեց, որ կա ուժեղ կապ իրենց դժվարությունները ինտենսիվ համարող մարդկանց և մահացության բարձր մակարդակի միջև։ Մարդու ամենօրյա սթրեսորների ընկալումը կարող է էական հետևանք ունենալ ամենօրյա սթրեսորների ֆիզիոլոգիական ազդեցության վրա[24]։
Կան երեք խոշոր տեսակի հոգեբանական կոնֆլիկտներ, որոնք կարող են առաջացնել սթրես։
- Մոտեցում - մոտեցում կոնֆլիկտը տեղի է ունենում, երբ մարդը ընտրում է երկու հավասարապես գրավիչ տարբերակներից մեկը, օրինակ `ֆիլմ դիտել թե գնալ համերգի[18]։
- Խուսափում - խուսափում կենֆլիկտը տեղի է ունենում այն դեպքում, երբ մարդը պետք է ընտրի երկու հավասարապես չհրապուրող տարբերակներից, օրինակ՝ երկրորդ վարկ վերցնել՝ մարելու համար ժամկետանց հիփոթեքը թե թույլ տալ տանը բռնագանձում[18]։
- Մոտեցմում-խուսափում կոնֆլիկտը[18] տեղի է ունենում, երբ մարդը ստիպված է ընտրել կամ չընտրել այնպիսի մի բան, որը ունի ինչպես գրավիչ, այնպես էլ վանող հատկություններ։ Օրինակ՝ հաճախել թանկարժեք քոլեջին (նշանակում է վարկեր վերցնել հիմա, սակայն ունենալ որակյալ կրթություն և աշխատանք ավարտելուց հետո)։
Ճանապարհորդության հետ կապված սթրեսը արդյունք է երեք հիմնական կատեգորիաների. ժամանակի կորուստ, անակնկալներ (անսպասելի իրադարձություն, ինչպիսիք են կորցրած կամ ուշացած ուղեբեռ) և ռեժիմի խանգարում (ամենօրյա սովորությունները պահպանելու անհնարություն)[25]։
Շրջապատող սթրեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ենթադրում է անունը, շրջապատող սթրեսորները գլոբալ (ի տարբերություն անհատականի) ցածր աստիճանի սթրեսորներ են, որոնք ֆոնային միջավայրի մաս են կազմում։ Դրանք սահմանվում են, որպես «քրոնիկական, բացասաբար գնահատված, ոչ անհետաձգելի, ֆիզիկապես ընկալելի և դրանք փոխելու համար անհատների ջանքերին չենթարկվող» սթրեսորներ[26]։ Արտաքին սթրեսորների բնորոշ օրինակներ են աղտոտումը, աղմուկը, ամբոխը և երթևեկեությունը։ Ի տարբերություն սթրեսորների մյուս երեք տեսակների՝ շրջապատող սթրեսորները կարող են (ոչ պարտադիր) բացասաբար ազդել սթրեսի վրա՝ առանց գիտակցության։ Սթոքոլսը դա անվանում է «պերցեպտիվ ելուստ»[26]։
Կազմակերպական սթրեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական և մարտական ոլորտներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաուժեղ սթրեսներից մի քանիսը կարող են պայմանավորված լինել զորամասում կամ գլխավոր ճակատում ծառացած անձնական կազմակերպչական խնդիրների պատճառով[27]։ Վատ կազմակերպչական գործելակերպի պատճառով սթրեսը հաճախ անվանվում է «թունավոր ղեկավարության»՝ և ՛ կազմակերպություններում, և՛ կառավարական մարմիններում[28]։
Սթրեսորների ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի իրադարձությունների սանդղակները օգտագործվում են՝ գնահատելու սթրեսային իրադարձությունները, որոնք մարդիկ ապրում են իրենց կյանքում։ Նման սանդղակ է Հոլմսի եւ Ռեյի սթրես սանդղակը[29]։ Հոգեբույժներ Թոմ Հոլմսը եւ Ռիչարդ Ռեյը 1967 թվականին մշակել են սանդղակ՝ կյանքի 43 սթրեսային իրադարձություններին վերաբերող։
Հաշվարկելու համար գումարե՛ք «կյանքի փոփոխության միավոր» սյան թվերը, եթե իրադարձությունը տեղի է ունեցել նախորդ տարվա ընթացքում։ Ավելի քան 300 միավոր ունենալը նշանակում է, որ անհատը ունի հիվանդության ռիսկի, 150-ից 299-ի միջեւ ընկած գումարը նշանակում է, որ հիվանդության ռիսկը չափավոր է, իսկ 150-ից ցածր ցուցանիշը նշանակում է, որ անհատը ունի հիվանդության փոքր ռիսկ[18][29]։
Կյանքի իրադարձություն | Կյանքի փոփոխության միավոր |
---|---|
Ամուսնու մահ | 100 |
Ամուսնալուծություն | 73 |
Ամուսինների առանձնացում | 65 |
Կալանավորում | 63 |
Ընտանիքի մոտ անդամի մահ | 63 |
Անձնական վնասվածք կամ հիվանդություն | 53 |
Ամուսնություն | 50 |
Աշխատանքից ազատում | 47 |
Ընտանիքի հաշտեցում | 45 |
Թոշակի անցում | 45 |
Ընտանիքի անդամի առողջության փոփոխություն | 44 |
Հղիություն | 40 |
Սեռական դժվարություններ | 39 |
Ընտանիքի նոր անդամի ձեռքբերում | 39 |
Բիզնեսի վերաձևակերպում | 39 |
Ֆինանսական վիճակի փոփոխություն | 38 |
Մոտ ընկերոջ մահ | 37 |
Աշխատանքի ոլորտի փոփոխություն | 36 |
Վեճերի հաճախականության փոփոխություն | 35 |
Մեծ հիպոթեք | 32 |
Հիպոթեքի կամ վարկի բռնագանձում | 30 |
Աշխատանքային պարտականությունների փոփոխություն | 29 |
Երեխայի՝ տնից հեռանալը | 29 |
Խնդիր անօրինականությունների հետ | 29 |
Հատուկ անձնական նվաճում | 28 |
Ամուսինը սկսում կամ դադարում է աշխատել | 26 |
Դպրոցի սկիզբ կամ ավարտ | 26 |
Կենսապայմանների փոփոխություն | 25 |
Անձնական սովորույթների վերանայում | 24 |
Խնդիր ղեկավարի հետ | 23 |
Աշխատանքային ժամերի կամ պայմանների փոփոխություն | 20 |
Բնակության վայրի փոփոխություն | 20 |
Դպրոցի փոփոխություն | 20 |
Ժամանցի փոփոխություն | 19 |
Եկեղեցական գործունեության փոփոխություն | 19 |
Սոցիալական գործունեության փոփոխություն | 18 |
Փոքր հիփոթեք կամ վարկ | 17 |
Քնի սովորության փոփոխություն | 16 |
Ընտանիքի անդամների քանակի փոփոխություն | 15 |
Ուտելու սովորության փոփոխություն | 14 |
Հանգիստ | 13 |
Օրենքի փոքր խախտում | 10 |
Անչափահասների համար սանդղակի փոփոխված տարբերակը ներկայացված է ստորև.
Life event | Life change units |
---|---|
Արտամուսնական հղիություն | 100 |
Ծնողի մահ | 100 |
Ամուսնություն | 95 |
Ծնողների ամուսնալուծություն | 90 |
Տեսանելի դեֆորմացիա կրել | 80 |
Արտամուսական հղիության հայրություն | 70 |
Ծնողի բանտարկումը մեկ տարուց ավելի ժամկետով | 70 |
Ծնողների ամուսնալուծություն | 69 |
Եղբոր կամ քրոջ մահ | 68 |
Վերաբերմունքի փոփոխությունը հասակակիցների կողմից | 67 |
Քրոջ արտամուսնական հղիություն | 64 |
Որդեգրված երեխա լինելու բացահայտում | 63 |
Ծնողի ամուսնությունը խորթ ծնողի հետ | 63 |
Մոտ ընկերոջ մահ | 63 |
Ունենալ տեսանելի բնածին դեֆորմացիա | 62 |
Լուրջ հիվանդություն, որը պահանջում է հոսպիտալացում | 58 |
Դպրոցում անբավարար գնահատական | 56 |
Արտաժամյա աշխատանքով չզբաղվելը | 55 |
Ծնողի հոսպիտալացում | 55 |
Ծնողի բանտարկություն ավելի քան 30 օր ժամկետով | 53 |
Ընկերոջից կամ ընկերուհուց բաժանվելը | 53 |
Սկսել ժամադրվել | 51 |
Դպրոց հաճախելու ավարտ | 50 |
Սկսել թմրանյութոր և ալկոհոլ օգտագործել | 50 |
Եղբոր կամ քրոջ ծնվելը | 50 |
Ծնողների միջև վեճերի ավելացում | 47 |
Ծնողի աշխատանքի կորուստ | 46 |
Հատուկ անձնական նվաճում | 46 |
Ծնողի ֆինանսական վիճակի փոփոխություն | 45 |
Ընտրությամբ քոլեջ ընդունվելը | 43 |
Ավագ դպրոցում | 42 |
Քրոջ/եղբոր հոսպիտալացում | 41 |
Ծնողների՝ տնից ավելի հաճախակի բացակայություն | 38 |
Եղբոր կամ քրոջ՝ տնից հեռանալը | 37 |
Տանը երրորդ անդամի ավելացում | 34 |
Դառնալ եկեղեցու լիիրավ անդամ | 31 |
Ծնողների միջև վեճերի նվազում | 27 |
Ծնողների միջև վեճերի աճ | 26 |
Մոր կամ հոր՝ աշխատել սկսելը | 26 |
Սանդղակն օգտագործվում է հոգեբուժության մեջ՝ կյանքի իրադարձությունների ազդեցությունը կշռելու նպատակով[30]։
Սթրեսի ֆիզիոլոգիական ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը արձագանքում է սթրեսին տարբեր ձևերով։ Քիմիական մակարդակի փոփոխություները դրանցից մեկն է։ Ստորև ներկայացվում է վերականգնման և փոփոխման մի քանի օրինակ.
Ընդհանուր հարմարվողականության համախտանիշ (սինդրոմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի՝ սթրեսի նկատմամբ արձագանքը չափելու նպատակով հոգեբանները հակված են օգտագործել Հանս Սեյլեի ընդհանուր հարմարվողականության համախտանիշը։ Այս մոդելը հաճախ վերագրում են սթրեսի դասական ռեակցիային կամ արձագանքին, և այն մոտ է հոմոստատի գաղափարին։ Ընդհանուր հարմարվողականության սինդրոմը բաղկացած է երեք փուլից.
- Խուճապի (տագնապի) ռեակցիա. այս փուլը տեղի է ունենում, երբ սթրեսորը առաջին անգամ ի հայտ է գալիս:Մարմինը սկսում է միջոցներ հավաքել սթրեսորի դեմ պայքարելու համար։ Ակտիվացվում են հիպոթալամիկ գեոթերապիայի ադրենալային առանցքը և սիմպաթիկ նյարդային համակարգը, որն էլ հանգեցնում է մակերիկամների հորմոնների, ինչպես օրինակ կորտիզոլի, ադրենալինի (էպինեֆրինի) և նորֆինեֆրինի անցումը գլխուղողից դեպի արյան շրջանառություն, որն էլ կարգավորում է մարմանական գործընթացները։ Հորմոնալ կարգավորումը ավելացնում է էներգիայի չափաբաժինը, մկանների լարումը, նվազեցնում է ցավի զգացումը, դանդաղեցնում մարսողական համակարգի գործընթացը և բարձրացնում է արյան ճնշումը[31][32]։ Ավելին, լոքուս կոերուլեուսը նորֆինեֆրին պարունակող նեյրոնների խումբ է (գտնվում է երկարավուն ուղեղի վարոլյան կամրջում), որի աքսոնները գտնվում են ուղեղի տարբեր շրջաններում և ներառված են նորֆինեֆրինը նեյրոնի վերածման գործընթացում:Նորֆինեֆրինի բարձր մակարդակները, որոնք իրենց ընկալիչներում հանդես են գալիս որպես նեյրոնների հաղորդիչ, գտնվում են ուղեղի նեյրոններում, օրինակ, նախաֆրոնտալ կեղևում, որն էլ ներառված է սթրեսի արդյունքում՝ որպես կատարող գործառույթ, ինչպես օրինակ՝ թույլ աշխատող հիշողությունը։
- Դիմադրության փուլը. Մարմինը շարունակում է դիմադրել՝ դիմադրության ողջ ընթացքում, մինչև որ մարմնի ռեսուրսները ավարտվում են՝ հանգեցնելով ուժասպառության և խթանե;ով սթրեսին։ Քանի որ մարմինը ավելի ու ավելի շատ օգտագործում է իր ռեսուրսները, մարդիկ դառնում են ավելի հոգնած և հակված հիվանդությունների։ Սա այն փուլն է, երբ առաջին անգամ հայտնվում են հոգոսոմատիկ խանգարումները[32]։
- Ուժերի սպառման փուլը. Մարմինը լիովին զրկվում է հորմոններից և ռեսուրսներից, որոնք նախատեսված էին սթրեսը կառավարելու համար։ Մարդն այժմ սկսում է ցույց տալ, թե ինչ տեսք ունեն անհանգստությունը, զայրույթը, պատասխանատվությունից և փոխհարաբերություններից խուսափելը, ինքնակործանարար վարքը և վատ դատողությունը։ Եթե ինչ-որ մեկը զգում է այս ախտանիշները,հավանական է, որ նրանք կարող են պոռթկալ, փչացնել փոխհարաբերությունները կամ խուսափել սոցիալական շփումներից ընդհանրապես[32]։
Քնի որակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քունը թույլ է տալիս մարդկանց հանգստանալ եւ վերալիցքավորվել՝ հաջորդ՝ փոխազդեցություններով եւ խնդիրներով լի օրվա համար։ Եթե անհատը գտնվում է սթրեսային վիճակում, չափազանց կարևոր է, որպեսզի նա բավարար քնի՝ հստակ մտածել կարողանալու համար։ Ցավոք, սթրեսի հետևանքով մարմնի քիմիական փոփոխությունները կարող են դժվարացնել քնելու գործը։ Որպես սթրեսի արձագանք՝ մարմինը թողարկում է գլյուկոկորտիկոիդներ, որի պատճառով խանգարվում է քունը։
Հավանական կապ կա սթրեսի և հիվանդության միջև[4]։ Սթրես-հիվանդության կապի տեսությունները ենթադրում են, որ թե՛ սուր, թե՛ քրոնիկ սթրեսը կարող է առաջացնել հիվանդություն, և մի քանի ուսումնասիրություններ գտել են նման կապ[33]։ Այս տեսությունների համաձայն, սթրեսի այս երկու տեսակները կարող են հանգեցնել վարքի և ֆիզիոլոգիայի փոփոխությունների։ Վարքային փոփոխությունները կարող են լինել ծխելու և ուտելու սովորությունները, ֆիզիկական ակտիվությունը։ Ֆիզիոլոգիական փոփոխություն կարող են լինել սիմպաթիկ ակտիվացման, հիպոթալամիկ գեոդեզարային ադրենոկորտիկոիդային ակտիվացման կամ իմունաբանական ֆունկցիայի փոփոխությունները[34]։ Այնուամենայնիվ, սթրեսի և հիվանդությունների միջև առկա կապում շատ ե փոփոխականները[35]։
Սթրեսը կարող է անհատին ավելի զգայուն դարձնել ֆիզիկական հիվանդությունների նկատմամբ, ինչպիսին է սովորական ցուրտը[36]։ Սթրեսային իրադարձությունները, ինչպիսին է աշխատանքի փոփոխությունը, կարող են հանգեցնել անքնության, խանգարված քնի և առողջական գանգատների[37]։ Հետազոտությունը ցույց են տալիս, որ սթրեսորի տեսակը (սուր կամ քրոնիկական) և անձի անհատական բնութագրերը, ինչպիսիք են տարիքը և ֆիզիկական վիճակը սթրեսների առաջացումից առաջ, կարող են օգտագործվել անհատի վրա սթրեսորի ազդեցության որոշման համար[33]։ Անհատի մարդկային հատկանիշները (օրինակ, նյարդոտիզմի մակարդակը)[22], գենետիկան և մանկական ապրումները խոշոր սթրեսորների եւ տրավմաների[23] հետ կարող են թելադրել իրենց արձագանքը սթրեսորներին[33]։
Քրոնիկ սթրեսը և անհատներին հասանելի կամ նրանց կողմից օգտագործվող ռեսուրսների պակասը հաճախ կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների զարգացման, ինչպիսիք են դեպրեսիան և անհանգստությունը[38]։ Սա հատկապես վերաբերում է քրոնիկական սթրեսորներին։ Սրանք այնպիսի սթրեսորներ են, որոնք չեն կարող լինել այնքան ուժեղ, որքան սուր սթրեսորները, ինչպես բնական աղետը կամ խոշոր վթարը, սակայն դրանք պահպանվում են երկար ժամանակ։ Այս տեսակի սթրեսորները հակված են ավելի բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, քանի որ դրանք կայուն են և այդպիսով դրանց նկատմամբ մարմնի ֆիզիոլոգիական արձագանքը տեղի է ունենում ամեն օր։ Այսպիսով, մարմնի էներգիան ավելի արագ է սպառվում, իսկ սթրեսորները սովորաբար երկարաժամկետ բնույթ են կրում, հատկապես, երբ այդ միկրոսթրեսորներից չի կարելի խուսափել (օրինակ` վտանգավոր տարածքում բնակվելը)։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խրոնիկական սթրես ապրող և Ա խմբի անձինք հաճախ ավելի մեծ ռիսկ ունեն՝ սրտանոթային հիվանդությունների ունենալու։ Սա տեղի է ունենում իմպլեմացված իմունային համակարգի, ինչպես նաև սթրեսային իրադարձություններին մարմնի ֆիզիոլոգիական արձագանքի մակարդակում առաջացած սիմպաթիկ նյարդային համակարգում արյան բարձր մակարդակի առաջացման պատճառով[39]։ Այնուամենայնիվ, անհատների մոտ կարող է արտահայտվել դիմացկունություն՝ տերմին, որը բնութագրում է քրոնիկական սթրեսի և առողջ լինելու համակցությունը[40]։ Քրոնիկ սթրեսը կարող է կապված լինել հոգեբանական խանգարումների հետ, ինչպիսիք են պատրանքները[41]։ Պաթոլոգիական անհանգստությունը և քրոնիկ սթրեսը հանգեցնում են հիպոկամպի կառուցվածքային դեֆորմացիայի և աշխատանքի անբավարարության[42]։
Երկար ժամանակ համարվել է, որ բացասական ազդեցություն ունեցող զգացումները՝ օրինակ անհանգստության կամ դեպրեսիայի, ֆիզիկական հիվանդության պաթոգենեզի վրա, որը ի պատասխան ունի ուղղակի ազդեցություն կենսաբանական գործընթացների վրա, ինչի արդյուքնում էլ կարող է մեծանալ հիվանդության հավանականությունը։ Այնուամենայնիվ, Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի և այլ վայրերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա մասնակիորեն սխալ է. չնայած սթրեսը, կարծես, մեծացնում է առողջության վատթարացման վտանգը, սթրեսի վնասակար լինելու ըմբռնումը, նույնիսկ ավելի է մեծացնում ռիսկը[43][44]։ Օրինակ, երբ մարդիկ քրոնիկական սթրես են ապրում, նրանց ֆիզիոլոգիական, հուզական և վարքային գործողություններում մեծ հավանականությամբ տեղի են ունենում մշտական փոփոխություններ[22][45]։ Նման փոփոխությունները կարող են հանգեցնել հիվանդության։ Քրոնիկ սթրեսը առաջանում է կամ այնպիսի սթրեսային իրադարձություններից, որոնք պահպանվում են համեմատաբար երկար ժամանակ, ինչպիսիք են հոգեկան խանգարուն ունեցող ամուսնու խնամքը, կամ կարճատև հանգամանքներից, որոնք շարունակում են զգալի լինել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք վերջացել են, օրինակ՝ սեռական բռնությունը։
Սթրեսի սոցիալական ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդակցման վրա ազդող սթրեսային սոցիալական փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ անհատը սթրեսային վիճակում է, շատ մարտահրավերներ կարող են առաջանալ. տարածված մարտահրավեր է հաղորդակցման դժվարությունը։ Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես սթրեսը կարող է խանգարել հաղորդակցությանը։
Մշակութային տարբերություններ. Անհատական և կոլեկտիվիստական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթներն աշխարհում, ընդհանուր առմամբ, բաժանում են երկու կատեգորիաների՝ անհատական և կոլեկտիվիստական[46]։
- Անհատական մշակույթի դեպքում, ինչպիսին Միացյալ Նահանգների մշակույթն է, բոլոր անհատներն անկախ են՝ իրենց որոշումներով ու ձեռքբերումներներով։
- Կոլեկտիվիստական մշակույթը, ինչպես շատ ասիական երկրներում, նախընտրում է դիտարկել մարդկանց՝ միմյանց հետ փոխկապակցված վիճակում։ Այստեղ գնահատվում է համեստությունը և ընտանիքը։
Այս մշակութային տարբերությունները կարող են ազդել մարդկանց շփման վրա, երբ նրանք ճնշված են։ Օրինակ, անհատական մշակույթի անդամը կարող է տատանվել ցավազրկող դեղորայք խնդրելու հարցում՝ վախենալով համարվել թույլ։ Կոլեկտիվիստական մշակույթի անդամը չի տատանվի։ Նրանք մեծացել են այնպիսի մշակույթում, որտեղ բոլորն օգնում են միմյանց և հանդիսանում են ֆունկցիոնալ մեկ միավոր, մինչդեռ անհատական մշակույթի անդամը անհարմար է զգում ուրիշներից օգնություն խնդրել[46]։
Լեզվական խոչընդոտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվական խոչընդոտները կարող են սթրես առաջացնել՝ դրանով հանգեցնելով շփման նվազեցման[47]։ Շարահյուսության, բառապաշարի, հարգանքի արտահայտման տարբեր ձևերի և մարմնի տարբեր լեզուների օգտագործումը կարող է դժվարություններ առաջացնել, և չնայած հաջող սոցիալական շփումների ցանկությանը, սա կարող է հանգեցնել սթրեսի։ Անձի հետ շփման անհարմարություններ ունենալու պատճառով կարող է ընդհանրապես բացառվել շփումը[47]։
Փոփոխություններ տանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնալուծությունը, մահը և ամուսնությունը բոլորը ընտանեկան խոչընդոտներ են[46]։ Թեև ներգրաված բոլոր անձինք ազդեցություն կրում են այնպիսի իրադարձություններից, դրանք ավելի տեսանելի են երեխաների մոտ։ Տարիքի հետ կապված՝ երեխաները ունեն հաղթահարելու համեմատաբար ոչ զարգացած հմտություններ[48]։ Այդ պատճառով սթրեսային իրադարձությունը կարող է հանգեցնել նրանց վարքագծի որոշակի փոփոխությունների։ Նոր շրջապատի հետ ընկերանալը, որոշ նոր և երբեմն անցանկալի սովորությունների զարգացումը փոփոխություններ են, որոնք կարող են առաջացնալ նրանց կյանքում[46]։
Սթրեսին հատկապես հետաքրքիր պատասխան է երևակայական ընկերոջ հետ խոսելը։ Երեխան կարող է զայրանալ ծնողի կամ հասակակիցների վրա՝ ովքեր, նրանց կարծիքով,առաջացրել են այդ փոփոխությունը իրենց մոտ։ Նրանք կարիք ունեն ինչ-որ մեկւ հետ շփվելու, բայց ոչ այն մարդու, ում վրա նրանք զայրացած են։ Այդ ժամանակ հայտնվում է երևակայական ընկերը։ Նրանք «խոսում» են այս երևակայական ընկերոջ հետ, բայց այդպիսով նրանք կորցնում են կապը իրենց շրջապատող իրական մարդկանց հետ[46]։
Սոցիալական աջակցություն եւ առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտողները վաղուց հետաքրքրված են, թե ինչպես են անհատի մակարդակը և սոցիալական աջակցության տեսակները ազդում սթրեսի՝ առողջության վրա ունեցած հետևանքների վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական աջակցությունը կարող է պաշտպանել սթրեսի ֆիզիկական և մտավոր հետևանքներից[49][50]։
Դա կարող է արվել տարբեր մեխանիզմների միջոցով։ Մոդելը, որը հայտնի է որպես «անմիջական ազդեցության» մոդել, ենթադրում է, որ սոցիալական աջակցությունը ուղղակի և դրական ազդեցություն ունի առողջության վրա` բարձրացնելով դրական ազդեցությունը, խթանելով հարմարվողական առողջության մոդելները, կանխատեսումները և կայունությունը կյանքում, ինչպես նաև պաշտպանելով սոցիալական, իրավական և տնտեսական մտահոգություններից, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա։ Մեկ այլ մոդել՝ «բուֆերային ազդեցության» մոդելը, ասում է, որ սոցիալական աջակցությունը մեծ ազդեցություն ունի առողջության վրա սթրեսային ժամանակահատվածում՝ կամ օգնելով անհատներին գնահատել իրավիճակները պակաս սպառնալի ձևով, կամ իրական սթրեսը հաղթահարելով։ Հետազոտողները գտել են ապացույցներ՝ այս երկու ճանապարհները պաշտպանելու համար[51]։
Ավելի կոնկրետ՝ սոցիալական աջակցությունը սահմանվում է, որպես սոցիալական ցանցի տրամադրած հոգեբանական և նյութական ռեսուրսներ, որոնք ուղղված են անհատին՝ սթրեսի հաղթահարմանը նպաստելու համար[52]։ Հետազոտողները ընդհանուր առմամբ տարբերակում են մի շարք սոցիալական աջակցության տարբերություններ`գործիքային աջակցություն, որը վերաբերում է նյութական օգնությանը (օրինակ` ֆինանսական աջակցություն), տեղեկատվական աջակցություն (օրինակ, գիտելիքներ, կրթություն կամ խորհուրդներ՝ խնդրի լուծման հարցում) և զգացմունքային աջակցություն (օրինակ `ցավակցություն, վստահեցում և այլն)[52]։ Սոցիալական աջակցությունը կարող է հղիության ժամանակ նվազեցնել սթրեսի մակարդակը[53]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսի կառավարումը վերաբերում է տեխնիկայի և հոգեթերապիայի լայն սպեկտրին, որն ուղղված է մարդու սթրեսի մակարդակի, հատկապես քրոնիկական սթրեսի վերահսկմանը՝ սովորաբար ամենօրյա գործունեության բարելավման նպատակով։ Այն ներառում է վերահսկողություն և լարվածության նվազեցում, որն առաջանում է սթրեսային իրավիճակներում` զգացմունքային և ֆիզիկական փոփոխությունների միջոցով։
Կանխարգելում և կայունության կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսային վարքագծի նվազեցումը կանխարգելման մի մասն է, որոշ ընդհանուր ռազմավարություններ և մեթոդներ են ինքնամոնիտորինգը, նյութական ամրապնդումը, սոցիալական ամրացումը, սոցիալական աջակցությունը, ձևավորումը, հիշեցում, ինքնօգնության խմբերը, պրոֆեսիոնալ օգնությունը[54]։
Թեև շատ մեթոդներ ավանդաբար մշակվել են սթրեսի հետևանքների հետ կապված, զգալի հետազոտություն է իրականացվել նաև սթրեսի կանխարգելման համար, որը կապված է հոգեբանական ճկունության կառուցման հետ։ Սթրեսի կանխարգելման և կայունության կառուցման մի շարք մոտեցումներ մշակվել են հիմնականում ճանաչողական-վարքային թերապիայի տեսության մեջ և պրակտիկայում[55]։
Սթրեսը նվազեցնելու մարզումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզումերը նվազեցնում են սթրեսը[56]։ Դրանք արդյունավետորեն նվազեցնում են հոգնածությունը, բարելավում քունը, ընդլայնում ընդհանուր ճանաչողական գործառույթը, ինչպիսիք են զգոնությունը եւ կենտրոնացումը, նվազեցնում լարվածության ընդհանուր մակարդակը և բարձրացնում ինքնագնահատականը[56]։ Քանի որ նրանցից շատերը սպառվում են, երբ անհատը քրոնիկական սթրես է տանում, վարժություններն ապահովում են իդեալական հաղթահարման մեխանիզմ։ Չնայած հայտնի համոզմունքներին, սթրեսը նվազեցնելու համար պարտադիր չէ, որ մարզումները լինեն ռեժիմով կամ ինտենսիվ։ Իրականում, նույնիակ հինգ րոպե տևողությամբ աերոբիկ վարժությունները կարող են խթանել անհանգստությունը վերացնեղ ազդեցություններին[56]։ 10 րոպեանոց զբոսանքը կարող է ունենալ նույն հոգեբանական օգուտները, ինչպես 45 րոպեանոց մարզումը, ամրապնդելով այն պնդումը, որ ցանկացած քանակությամբ կամ ինտենսիվությամբ վարժություն նվազեցնում է սթրեսը[56]։
Հաղթահարելու մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազարուսի և Ֆոլկմանի մոդելը ենթադրում է, որ արտաքին իրադարձությունները ճնշված իրավիճակ են ստեղծում՝ սթրեսային իրավիճակի հասնելու համար։ Սթրեսը ոչ թե արտաքին իրադարձությունն է, այլ պոտենցիալ սպառնալիքի մեկնաբանում և արձագանք դրա նկատմամբ. այս ժամանակ սկսում է դրա հաղթահարումը[57]։
Կան տարբեր եղանակներ, որոնց հետ անհատները առնչվում են, ընկալվող սպառնալիքների հետ, որոնք կարող են սթրեսային լինել։ Այնուամենայնիվ, մարդիկ հակված են սպառնալիքներին արձագանքելու գերակշռող ոճային ոճով, որտեղ նրանք զգուշացնում են զգացմունքները կամ մղում են սթրեսային իրավիճակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Stress». Mental Health America (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Sapolsky, Robert M. (2004). Why Zebras Don't Get Ulcers. 175 Fifth Ave, New York, N.Y.: St. Martins Press. էջեր 37, 71, 92, 271. ISBN 978-0-8050-7369-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Fiona Jones, Jim Bright, Angela Clow, Stress: myth, theory, and research Արխիվացված 2018-05-08 Wayback Machine, Pearson Education, 2001, p.4
- ↑ 4,0 4,1 Folkman, S., 2013. Stress: appraisal and coping. In Encyclopedia of behavioral medicine (pp. 1913–1915). Springer New York.
- ↑ Gibbons, C. (2012). «Stress, positive psychology and the National Student Survey». Psychology Teaching Review. 18 (2): 22–30.
- ↑ Selye, Hans (1974). Stress without distress. Philadelphia: J.B. Lippincott Company. էջ 171.
- ↑ 7,0 7,1 7,2 Selye, Hans (1983). «The Stress Concept: Past, Present and Future». In Cooper, C. L. (ed.). Stress Research Issues for the Eighties. New York, NY: John Wiley & Sons. էջեր 1–20.
- ↑ 8,0 8,1 Selye, Hans (1975). «Implications of Stress Concept». New York State Journal of Medicine. 75: 2139–2145.
- ↑ 9,0 9,1 Fevre, Mark Le; Kolt, Gregory S.; Matheny, Jonathan (2006 թ․ հունվարի 1). «Eustress, distress and their interpretation in primary and secondary occupational stress management interventions: which way first?». Journal of Managerial Psychology. 21 (6): 547–565. doi:10.1108/02683940610684391.
- ↑ Կաղապար:Cite OED2 - "1955 H. Basowitz et al. Anxiety & Stress i. 7 Anxiety has been defined in terms of an affective response; stress is the stimulus condition likely to arouse such response."
- ↑ Harper, Douglas. «stress». Online Etymology Dictionary. Վերցված է 2019-04-19-ին. - "stress (n.) [...] The purely psychological sense is attested from 1955."
- ↑ For example: Carr, Alan (2012). Clinical Psychology: An Introduction. London: Routledge. էջ 22. ISBN 9780415683975. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին. «This stress-induced focus on the self is compounded by exposure to 'pop-psychology' advice to use selffocused stress management techniques during interviews.»
- ↑ For example: Nelson, Doug (2013). «4: Healing from post-Traumatic Stress». Making Peace With Military Post-Traumatic Stress. Bloomington, Indiana: Balboa Press. էջ 33. ISBN 9781452581316. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին. «Dr. Phil's pop psychology contribution to people who struggle with PTS [post-traumatic stress] is 'Own it, take responsibility for it.'»
- ↑ Cohen, Lisa J. (2011). «Mental Health and Mental Illness». The Handy Psychology Answer Book. The Handy Answer Book Series. Detroit: Visible Ink Press. էջ 401. ISBN 9781578593545. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին. «Popular or pop psychology is aimed at a popular audience and communicated through the mass media. It addresses topics related to psychology—such as romantic relationships, stress management, child rearing, and sexuality [...]»
- ↑ Farber, Barry Alan, ed. (1983). Stress and Burnout in the Human Service Professions. Pergamon general psychology series. Vol. 117 (reprint ed.). Pergamon Press. էջ x. ISBN 9780080288017. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին. «[...] progress in the field has been hindered by the burden of a 'pop psychology,' trendy image.»
- ↑ Hargrove, M. B.; Nelson, D. L.; Cooper, C. L. (2013). «Generating eustress by challenging employees: Helping people savor their work». Organizational Dynamics. 42: 61–69. doi:10.1016/j.orgdyn.2012.12.008.
- ↑ «stressor». Collins English Dictionary – Complete & Unabridged 11th Edition. Retrieved September 20, 2012, from CollinsDictionary.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 Pastorino, E. & Doyle-Portillo, S. (2009). What is Psychology?. 2nd Ed. Belmont, CA: Thompson Higher Education.
- ↑ Headquarters, Department of the Army (1994). Leader’s Manual for Combat Stress Control, FM 22–51, Washington DC.
- ↑ Teo, Loo Yee; Fam, Jia Yuin (2018). «Prevalence and determinants of perceived stress among undergraduate students in a Malaysian University». Journal of Health and Translational Medicine. 21 (1): 1–5.
- ↑ Cohen, Sheldon; Frank, Ellen; Doyle, William J; Skoner, David P; Rabin, Bruce S; Gwaltney, Jack M (1998). «Types of stressors that increase susceptibility to the common cold in healthy adults». Health Psychology. 17 (3): 214–23. doi:10.1037/0278-6133.17.3.214. PMID 9619470.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 Jeronimus, Bertus F; Riese, Harriëtte; Sanderman, Robbert; Ormel, Johan (2014). «Mutual reinforcement between neuroticism and life experiences: A five-wave, 16-year study to test reciprocal causation». Journal of Personality and Social Psychology. 107 (4): 751–64. doi:10.1037/a0037009. PMID 25111305.
- ↑ 23,0 23,1 Jeronimus, B. F; Ormel, J; Aleman, A; Penninx, B. W. J. H; Riese, H (2013). «Negative and positive life events are associated with small but lasting change in neuroticism». Psychological Medicine. 43 (11): 2403–15. doi:10.1017/S0033291713000159. PMID 23410535.
- ↑ Aldwin, Carolyn M; Jeong, Yu-Jin; Igarashi, Heidi; Choun, Soyoung; Spiro, Avron (2014). «Do hassles mediate between life events and mortality in older men?». Experimental Gerontology. 59: 74–80. doi:10.1016/j.exger.2014.06.019. PMC 4253863. PMID 24995936.
- ↑ «CWT rolls out solution to tackle cost of travel stress». TTGmice. 2013 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 26,0 26,1 Campbell, Joan M (2016). «Ambient Stressors». Environment and Behavior. 15 (3): 355–80. doi:10.1177/0013916583153005.
- ↑ Headquarters, Department of the Army (2006). Combat and Operational Stress Control, FM 4-02.51, Washington, DC, p. 9
- ↑ Whicker, Marcia Lynn. Toxic leaders: When organizations go bad. Westport, CT. Quorum Books. 1996.Կաղապար:Pn
- ↑ 29,0 29,1 Holmes, TH; Rahe, RH (1967). «The Social Readjustment Rating Scale». J Psychosom Res. 11 (2): 213–8. doi:10.1016/0022-3999(67)90010-4. PMID 6059863.
- ↑ Riese, Harriëtte; Snieder, Harold; Jeronimus, Bertus F; Korhonen, Tellervo; Rose, Richard J; Kaprio, Jaakko; Ormel, Johan (2014). «Timing of Stressful Life Events Affects Stability and Change of Neuroticism». European Journal of Personality. 28 (2): 193–200. doi:10.1002/per.1929.
- ↑ Gottlieb, Benjamin."Coping with Chronic Stress". Plenum Press. 1997.
- ↑ 32,0 32,1 32,2 Mitterer, Jon; Coon, Dennis (2013). Introduction to Psychology. Jon-David Hague. էջեր 446–447.
- ↑ 33,0 33,1 33,2 Schneiderman, N.; Ironson, G.; Siegel, S. D. (2005). «Stress and health: psychological, behavioral, and biological determinants». Annual Review of Clinical Psychology. 1: 607–628. doi:10.1146/annurev.clinpsy.1.102803.144141. PMC 2568977. PMID 17716101.
- ↑ Herbert, T. B.; Cohen, S. (1993). «Stress and immunity in humans: a meta-analytic review». Psychosomatic Medicine. 55 (4): 364–379. CiteSeerX 10.1.1.125.6544. doi:10.1097/00006842-199307000-00004.
- ↑ Ogden, J. (2007). Health Psychology: a textbook (4th ed.), pages 281–282 New York: McGraw-Hill 0335214711
- ↑ Edmunds, W. John (1997). «Social Ties and Susceptibility to the Common Cold». JAMA: The Journal of the American Medical Association. 278 (15): 1231, author reply 1232. doi:10.1001/jama.1997.03550150035018. PMID 9333253.
- ↑ Greubel, Jana and Kecklund, Göran. The Impact of Organizational Changes on Work Stress, Sleep, Recovery and Health. Industrial Health. Department for Psychology, University of Fribourg.
- ↑ Schlotz W, Yim IS, Zoccola PM, Jansen L, Schulz P (2011). The perceived stress reactivity scale: Measurement invariance, stability, and validity in three countries. Psychol Assess. (pp. 80–94).
- ↑ Margaret E. Kemeny, "The Psychobiology of Stress" in Current Directions in Psychological Science Vol. 12, No. 4 (Aug., 2003), pp. 124–129.
- ↑ Kobasa, S. C. (1982). The Hardy Personality: Toward a Social Psychology of Stress and Health. In G. S. Sanders & J. Suls (Eds.), Social Psychology of Health and Illness (pp. 1–25). Hillsdale, NJ: Lawrence Erlbaum Assoc.
- ↑ Kingston, C. & Schuurmans-Stekhoven, J. (2016). Life hassles and delusional ideation: Scoping the potential role of cognitive and affective mediators, Psychology and Psychotherapy: Theory, Research and Practice
- ↑ Mah L, Szabuniewicz C, Fiocco AJ (2016). «Can anxiety damage the brain?». Current Opinion in Psychiatry (Review). 29 (1): 56–63. doi:10.1097/YCO.0000000000000223. PMID 26651008.
- ↑ Keller, Abiola; Litzelman, Kristin; Wisk, Lauren E; Maddox, Torsheika; Cheng, Erika Rose; Creswell, Paul D; Witt, Whitney P (2012). «Does the perception that stress affects health matter? The association with health and mortality». Health Psychology. 31 (5): 677–84. doi:10.1037/a0026743. PMC 3374921. PMID 22201278.
- ↑ «Stress as a positive: Recent research that suggests it has benefits». 2013 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Cohen, Sheldon; Janicki-Deverts, Denise; Miller, Gregory E (2007). «Psychological Stress and Disease». JAMA. 298 (14): 1685–7. doi:10.1001/jama.298.14.1685. PMID 17925521.
- ↑ 46,0 46,1 46,2 46,3 46,4 Craven, Ruth; Hirnle, Constance; Jensen, Sharon (2013). Fundamentals of Nursing: Human and Health Function (7 ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 1319.
- ↑ 47,0 47,1 Morrison-Valfre, Michelle (2009). Foundations of mental health care (4th ed.). St. Louis, Mo.: Mosby/Elsevier. ISBN 978-0-323-05644-1.
- ↑ «Stress in childhood: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Uchino, B. N. (2009). «Understanding the links between social support and physical health: A life-span perspective with emphasis on the separability of perceived and received support». Perspectives on Psychological Science. 4 (3): 236–255. CiteSeerX 10.1.1.713.8624. doi:10.1111/j.1745-6924.2009.01122.x. PMID 26158961.
- ↑ Berkman, L. F.; Glass, T.; Brissette, I.; Seeman, T. E. (2000). «From social integration to health: Durkheim in the new millennium». Social Science & Medicine. 51 (6): 843–857. doi:10.1016/s0277-9536(00)00065-4.
- ↑ Cohen, S.; Wills, T. A. (1985). «Stress, social support, and the buffering hypothesis». Psychological Bulletin. 98 (2): 310–357. doi:10.1037/0033-2909.98.2.310. PMID 3901065.
- ↑ 52,0 52,1 Cohen, S (2004). «Social relationships and health». American Psychologist. 59 (8): 676–684. doi:10.1037/0003-066x.59.8.676. PMID 15554821.
- ↑ Sara Shishehgar; Abolfazl Mahmoodi; Mahrokh Dolatian; Zohreh Mahmoodi; Maryam Bakhtiary; Hamid Alavi Majd (2013). «The Relationship of Social Support and Quality of Life with the Level of Stress in Pregnant Women Using the PATH Model». Iranian Red Crescent Medical Journal. 15 (7): 560–5. doi:10.5812/ircmj.12174. PMC 3871742. PMID 24396574.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Greenberg. Comprehensive Stress Management 10E. McGraw-Hill Education. էջեր 261–. ISBN 978-0-07-067104-1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Robertson, D (2012). Build your Resilience. London: Hodder. ISBN 978-1-4441-6871-6.
- ↑ 56,0 56,1 56,2 56,3 Anxiety and Depression Association of America. (n.d.). Exercise for Stress and Anxiety. Retrieved from https://adaa.org/living-with-anxiety/managing-anxiety/exercise-stress-and-anxiety
- ↑ Snyder, C.R.; Lefcourt, Herbert M. (2001). Coping With Stress. New York: Oxford University. էջեր 68–88.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kelly McGonigal (2015). The Upside of Stress: Why Stress Is Good for You, and How to Get Good at It. Avery. ISBN 978-1583335611.