Հյուսիսային բևեռ - Վիքիպեդիա Jump to content

Հյուսիսային բևեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուսիսային բևեռ (այլ կիրառումներ)
Երկրի քարտեզ (ձախից երևում է Հյուսիսային Ամերիկա, աջից՝ Եվրասիա մայրցամաքները)
1 - Հյուսիսային բևեռ
2 - Հյուսիսային մագնիսական բևեռ
3 - Հյուսիսային գեոմագինսական բևեռ
4 - Հյուսիսային բևեռի անհասանելիություն

Հյուսիսային բևեռ կամ Աշխարհագրական հյուսիսային բևեռ, այն կետը, որտեղ Երկրի պտտման առանցքը հատում է նրա մակերևույթը Հյուսիսային կիսագնդում։ Գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կենտրոնական մասում[1]։ Այն պետք չէ շփոթել Հյուսիսային մագնիսական բևեռի հետ։

Հյուսիսային բևեռը տրամագծորեն հակադիր է Հարավային բևեռին, որը գտնվում է Անտարկտիդայում։ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ Հյուսիսային բևեռի համեմատ միշտ գտնվում է հարավում[1]։ Հյուսիսային բևեռի աշխարհագրական կոորդինատներն են 90°0000 հյուսիսային լայնություն։ Այն աշխարհագրական երկայնություն չունի, քանի որ հանդիսանում է բոլոր միջօրեականների հատման կետը։ Հյուսիսային բևեռը նաև չի առնչվում որևէ ժամային գոտու։ Բևեռային ցերեկն ու բևեռային գիշերն այստեղ տևում են գրեթե վեց ամիս։

Հյուսիսային բևեռում օվկիանոսի խորությունը կազմում է 4261 մետր (համաձայն 2007 թվականին «Միր» ստորջրյա սարքի կատարած չափումների)[2] կամ 4087 մետր (համաձայն 1958 թվականին ամերիկյան «Նաուտիլուս» սուզանավի չափումների)[3]։

Հյուսիսային բևեռին ամենամոտ ցամաքը համարվում է կա՛մ Կաֆեկլուբեն կղզին, կա՛մ ATOW1996 կղզին, իսկ ամենամոտիկ բնակավայրը՝ Կանադայի Նունավուտ տարածաշրջանի կազմում գտնվող Էլսմիր կղզու Ալերտ բնակատեղին, որը հեռու է Հյուսիսային բևեռից 817 կմ-ով։

Հյուսիսային բևեռում միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է մոտ -40 °C, իսկ ամռանը՝ մոտ 0 °C[1]:

Նվաճման և ուսումնասիրման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջանի մշակույթներում Երկիրը տափակ էր համարվում, սակայն ավելի ուշ որոշ երկրներում սկսեցին շրջանառվել Երկրի գնդաձև լինելու վարկածները։ Մասնավորապես, արդեն մ. թ. ա. 6-րդ դարում Պյութագորասը սկսեց ենթադրություններ հայտնել Երկրի գնդաձև լինելու մասին։ 2 դար անց Պյութագորասի դպրոցի երկու ներկայացուցիչներ՝ Հիկետասն ու Էկֆանտոսն առաջինն էին, որոնք երկնակամարի օրական պտույտը բացատրեցին Երկրի՝ իր առանցքի շուրջն իրականացվող պտույտով։

Հյուսիսային բևեռի պատկերումը (կենտրոնում) 1595 թվականին Գերհարդ Մերկատորի կողմից ստեղծված քարտեզում

«Հյուսիսային բևեռ» եզրույթը, որը ցույց է տալիս այն կետը, որտեղ Երկրի պտույտի առանցքը հատում է նրա մակերևույթը Հյուսիսային կիսագնդում, առաջին անգամ հանդիպում է 15-րդ դարի կեսերին[4]։ Մինչ այդ՝ 14-րդ դարի վերջերին, գրավոր աղբյուրներն այն նշել են որպես «Արկտիկական բևեռ» (Polus Arcticus)[4]։

Արդեն 15-րդ դարում աստղագետ և քարտեզագիր Մարտին Բեհայմը և այլ աշխարհագրագետներ սկսում են իրավացիորեն ենթադրել, որ Հյուսիսային բևեռը գտնվում է ծովում։ Որոշ գիտնականներ, ինչպիսին է օրինակ Գերհարդ Մերկատորը, 16-րդ դարում իրենց ենթադրությունների հիման վրա նույնիսկ արկտիկական տարածաշրջանի քարտեզներ էին գծում՝ կենտրոնում նշելով Հյուսիսային բևեռը։

Մինչև 1900 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային բևեռի նվաճման հարցն առաջին անգամ ծագել է 17-րդ դարում Եվրոպայից դեպի Չինաստան տանող հնարավորինս կարճ ճանապարհի որոնման համատեքստում։ Հենց այդ ժամանակ առաջացել է այն առասպելը, որի համաձայն՝ Բևեռային ցերեկվա ընթացքում Հյուսիսային բևեռում ձևավորվում է սառույցներից ազատված ծով։ Այդ ծովին հասնելու առաջին փորձը կատարել է անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը 1607 թվականին, ում գիտարշավը ֆինանսավորել էր անգլիական «Մոսկովյան ընկերությունը»։ Հասնելով Գրելանդիայի արևելյան ափերին՝ Հուդզոնի արշավախումբը հանդիպել է սառցե հաստ շերտի։ Շարժվելով դեպի արևելք և ճեղքելով առավելագույնը 3 մետր հաստություն ունեցող սառցե ծածկույթը՝ արշավախումբը հասել է Սվալբարդի կղզեխումբ, սակայն 80°23' հյուսիսային լայնությունից հյուսիս չի կարողացել առաջ շարժվել[5]։

Միխայիլ Լոմոնոսովը տեսականորեն հիմնավորել է ծովային ճանապարհով Հյուսիսային բևեռ հասնելու հնարավորությունը։ Պոմորական առասպելներն ուսումնասիրելով՝ նա եկել է այն եզրահանգման, որ ուժեղ քամիները Շպիցբերգենի հյուսիսային ափերից սառցե դաշտերը քշում են և բացում ծովը[5]։ Ռուսական կայսրության թագուհի Եկատերինա II-ի հրամանով ծովակալ Վասիլի Չիգանովը երկու անգամ՝ 1765 և 1766 թվականներին, փորձել է անցնել Շպիցբերգենից հյուսիս, սակայն հասել է մինչև 80°30' հյուսիսային լայնություն[6]։

1773 թվականին բարոն Կոնստանտին Ֆիպսի բրիտանական գիտական արշավախումբը Շպիցբերգենի մոտ կարողացել է հասնել մինչև 80°48' հյուսիսային լայնություն։ 1818 թվականին բրիտանական նավախումբը, որի նավերից մեկի հրամանատարն էր Ջոն Ֆրանկլինը, չի կարողացել հաղթահարել 80°34' հյուսիսային լայնությունը, ինչից հետո երկար ժամանակ նավով Հյուսիսային բևեռը նվաճելու գաղափարը սառեցվել է[6]։

Այլ եղանակով Հյուսիսային բևեռը նվաճելու առաջին գիտարշավներից մեկը հանդիսանում է 1827 թվականին Վիլիամ Պարիի կողմից կազմակերպված բրիտանական արշավանքը։ Բրիտանական ադմիրալությունից ստանալով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 1817 թվականի մարտին Պարին «Հեկլա» նավով Անգլիայից նավարկել է դեպի Շպիցբերգեն։ Այստեղից նրա ջոկատը երկու նավակներով, որոնք հագեցած էին սառույցի վրա շարժվելու հարմարանքներով, ուղևորվել է դեպի հյուսիս և հուլիսի 23-ին հասել 82°45' հյուսիսային լայնություն՝ այդպիսով սահմանելով ռեկորդ, որը պահպանվել է շուրջ կես դար։ Պարիի ջոկատի անդամներից մեկը Ջեյմս Ռոսն էր, որը հետագայում դարձել է Հյուսիսային մագնիսական բևեռի առաջին հայտնաբերողը[7][8]։

«Ժանետա» նավը Ֆրանսիայի Հավր նավահանգստում, 1878 թվական

Հյուսիսային բևեռի նվաճման հաջորդ փորձն իրականացվել է 1875-1876 թվականներին Բրիտանական արկտիկական գիտարշավի շրջանակներում Ջորջ Նարեսի գլխավորությամբ, որը շարժվում էր դեպի Հյուսիսային բևեռի Սմիթի նեղուցի ուղղությամբ «Ալերտ» և «Դիսքավերի» նավերով։ Գիտարշավի մի մասը, որն իր տրամադրության տակ ուներ սահնակներ, Ալբերտ Մարկհամի ղեկավարությամբ 1876 թվականի մայիսի 12-ին հասել է ռեկորդային արդյունքի՝ նվաճելով 83°20’26" հյուսիսային լայնությունը[9][10]։

1879 թվականի հուլիսի 8-ին Ջորջ Դելոնգի ամերիկյան գիտական արշավախումբը «Ժանետա» խոշոր առագաստանավով Սան Ֆրանցիսկոյից սկսել է նավարկությունը՝ մտադրվելով հասնել Հյուսիսային բևեռ Բերինգի նեղուցով։ Սակայն Վրանգելի կղզուց ոչ շատ հեռու նրանց նավը շրջափակվել է սառույցներով։ Հաջորդ 21 ամիսների ընթացքում սառույցների մեջ հայտնված նավը քշվում էր հյուսիս-արևմուտք՝ աստիճանաբար մոտենալով Հյուսիսային բևեռին։ 1881 թվականի հունիսի 21-ին «Ժանետան» չի դիմացել սառույցի ճնշմանը, ճեղքվել և խորտակվել է 77°15′ հս․ լ. 154°59′ ավ. ե.HGЯO կոորդինատներն ունեցող վայրում։ Նավի անձնակազմը կարողացել է փրկվել և սահնակներով սահելով հասնել Նորսիբիրական կղզիներին՝ իրենց հետ սառույցի վրայով տանելով նաև սննդամթերքով բարձված նավակներ։ 1881 թվականի սեպտեմբերի 12-ին փորձել են երեք նավակներով կղզուց հասնել մայրցամաք։ Փոթորկի հետևանքով նավակներից մեկն անձնակազմի հետ խորտակվել է։ Մյուս երկուսը հասել են մինչև ափ, սակայն փոթորկի պատճառով բաժանվել են։ Նավի մեխանիկ Գորջ Մելվիլի հրամանատարության ներքո գտնվող նավակի անձնակազմին օգնության են եկել Լենայի գետաբերանին բնակվող տեղացի յակուտները։ Դելոնգի խումբն ափ է դուրս եկել գետաբերանի մյուս ափին։ Նրանք երկար ժամանակ տունդրայով շարժվել են դեպի մայրցամաքի խորքը՝ փորձելով գտնել բնակավայր, սակայն 14 հոգուց կազմված խմբից միայն երկուսին է հաջողվել հասնել մարդկանց։ Մնացած 12-ը, այդ թվում նաև՝ Դելոնգը, մեկը մյուսի հետևից մահացել են սովից և հյուծվածությունից[11][12]։

Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը Արկտիկայի սառույցների մեջ, 1895 թվական

1884 թվականին «Ժանետայի»՝ սառույցների մեջ սառած սարքավորումների մի մասը հայտնաբերվել են Գրելանդիայի հարավում գտնվող Քակորտոք բնակավայրի մոտ՝ նավի խորտակման վայրից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Այս հանգամանքի հիման վրա օդերևութաբան Հենրիկ Մոն ենթադրություն է հայտնել այն մասին, որ հնարավոր է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գոյություն ունեն հոսանքներ, որոնք տեղափոխում են սառցադաշտերն արևելքից արևմուտք՝ սիբիրյան ափերից դեպի ամերիկյան ափեր։ Նորվեգացի բևեռախույզ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենին հետաքրքրել են սառույցի մեջ խրված նավով այդ հոսանքի միջոցով Հյուսիսային բևեռ հասնելու գաղափարները։ Այդ նպատակով Նանսենը կազմակերպել է Նորվեգական բևեռային գիտական արշավանքը «Ֆրամ» նավով։ «Ֆրամը» կառուցվել է Նանսենի պատվերով հատուկ սառույցների միջով նավարկելու և ինքնահոսի քշվելու համար։ Նավի կմախքը ամրացվել է և դարձել լայնակի կտրվածքով ձվի նման կլորավուն։ Սառույցը սեղմելով նավի կողերից, չէր ճզմում այն, այլ աստիճանաբար հրում էր այն վեր՝ դեպի մակերևույթ։ 1893 թվականի հունիսի 24-ին «Ֆրամը» դուրս է եկել Քրիստիանիանից (ժամանակակից Օսլո)։ Անցնելով Հյուսիսային ծովային երթուղին՝ սեպտեմբերի 28-ին Նորսիբիրական կղզիների մոտ նավը հասել է սառցային գոտու և ընկղմվել ինքնահոսի մեջ։ 1895 թվականի մարտի 14-ին, երբ «Ֆրամը» հասավ 84°4' հյուսիսային լայնություն, Նանսենը և նորվեգացի բևեռային մեկ այլ հետազոտող՝ Հալմար Յոհանսենը, լքել են նավն ու որոշել դահուկներով շարունակել դեպի Հյուսիսային բևեռ ճանապարհը։ Նանսենը նախատեսում էր անցնել մինչև Հյուսիսային բևեռն ընկած 660 կմ 50 օրում, որտեղից էլ ուղևորվել դեպի Ֆրանց Իոսիֆի երկիր։ 120 օրվա համար նախատեսված սննդամթերքն ու այլ անհրաժեշտ իրերը նրանք տեղափոխում էին շների երեք լծասահնակներով։ Սկզբնական շրջանում սառցե շերտը բավականին հարթ էր, և հետազոտողները կարողանում էին արագ շարժվել առաջ։ Սակայան աստիճանաբար լանդշաֆտը դառնում էր առավել անհարթ՝ զգալիորեն դանդաղեցնելով նրանց ընթացքը։ Ապրիլի 7-ին հետազոտող զույգը հասել է 86°14' հյուսիսային լայնություն։ Հետագա ճանապարհը, որքանով որ նրանք կարողանում էին տեսնել, կազմված էր սառցե բեկորների կուտակումներով։ Գիտակցելով, որ իրենց ունեցած սննդի պաշարը բավարար չէ, որպեսզի կարողանան հասնեն Հյուսիսային բևեռ և վերադառնան, Նանսենն ու Յոհանսենը հրաժարվել են նախատեսված ճանապարհից և շարժվել դեպի հարավ՝ վերջին հաշվով հասնելով Ֆրանց Իոսիֆի երկիր[13]։

Արքայազն Լուիջի Ամեդեոյի՝ իտալական արկտիկական գիտական արշավախումբը 1899 թվականին ձևափոխված կետորսական «Բևեռային աստղ» նավով սկսել է նավարկությունը Նորվեգիայից։ Նրանք նախատեսում էին հասնել Ֆրանց Իոսիֆի երկիր, այնտեղ հիմնել ճամբար, բևեռային ձմեռն անցկացնել ճամբարում և ձմռան ավարտին շների լծասահնակներով ուղևորվել դեպի Հյուսիսային բևեռ։ Ճամբարում ձմեռելու ընթացքում ցրտահարության հետևանքով արքայազնը կորցրել է իր ձեռքի երկու մատները և այդ պատճառով չի կարողացել անձամբ մասնակցել բևեռային արշավանքին։ 1900 թվականի մարտի 11-ին կապիտան Ումբերտո Չագնիի հրամանատարությամբ արշավախումբն ուղևորվել է դեպի Հյուսիսային բևեռ։ Ճանապարհին Չագնիի խմբի երեք անդամներ մահացել են, իսկ չորսն այլևս ի վիճակի չեն եղել շարունակել ճանապարհը։ Խմբին մնում էր միայն հնարավորինս գնալ դեպի հյուսիս, տեղադրել դրոշն ու վերադառնալ, երբ իրենց մոտ գտնվող սննդի պաշարները հազիվ կբավարարեին վերադարձի համար։ Ապրիլի 25-ին Չագնիի խումբը հասել է ռեկորդային համարվող 86°34' հյուսիսային լայնություն, ինչը շուրջ 35 կմ-ով հյուսիս էր Նանսենի ու Յոհանսենի սահմանած ռեկորդից։ Սահմանելով նոր ռեկորդ՝ խումբը մեծ դժվարությամբ միայն 2 ամիս անց՝ հունիսի 23-ին, կարողացել է վերդառնալ նավի մոտ՝ 12 օր շուտ այն բանից, երբ ամբողջությամբ կսպառվեր իրենց սննդամթերքի պաշարը[14]։

Դեպի Հյուսիսային բևեռ իրականացվող գիտարշավներն այնքան մեծ ճանաչում ձեռք բերեցին, որ անգլերենում նույնիսկ հայտնվեց «Farthest North» արտահայտությունը, ինչը թարգմանաբար նշանակում է ամենամոտիկ հյուսիսային լայնությունը, որը արշավախմբերը կարողացել են հաղթահարել իրենց գիտարշավի ընթացքում։ Այնուամենայնիվ, բացի Հյուսիսային բևեռը նվաճելուց, արշավախմբերն իրենց առջև դնում էին նաև այլ նպատակներ, ինչպես օրինակ Հյուսիսարևմտյան անցուղով կամ Հյուսիսային ծովային երթուղով անցում։ Այսպիսի գիտարշավների ընթացքում ձեռք բերված փորձն օգտակար էր նաև դեպի Հյուսիսային բևեռ արշավանքների համար։

1900-1940 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Պիրիի ջոկատը «Հյուսիսային բևեռում», 1909 թվական

Ամերիկացի հետազոտող Ֆրեդերիկ Կուկը հայտարարեց, որ իրեն հաջողվել է առաջինը նվաճել Հյուսիսային բևեռը 1908 թվականի ապրիլի 21-ին երկու էսկիմոսի՝ Ավելոյի և Էտուկիշուկի հետ՝ շների լծասայլերի միջոցով։ Սակայն նա չկարողացավ ներկայացնել վստահելի ապացույցներ, և նրա հայտարարությունը հասարակության կողմից լայն ընդունելության չարժանացավ։

Երկար տարիներ Հյուսիսային բևեռի նվաճումը վերագրվում էր ամերիկացի ինժեներ Ռոբերտ Պիրիին, որը հայտնել էր, որ նվաճել է Հյուսիսային բևեռը 1909 թվականի ապրիլի 6-ին աֆրոամերիկացի Մեթյու Հենսոնի և չորս էսկիմոսների՝ Ուտայի, Էգինգվահի, Սեգլուի և Ուքեայի հետ։ Սակայն հետագայում Պիրիի հայտարարությունը նույնպես կասկածի տակ դրվեց[15]։ Այսպես, որոշ հետազոտողներ նշեցին, որ Պիրիից բացի, իր՝ մինչև Հյուսիսային բևեռ մնացած 246 կմ ճանապարհն անցնելու համար ընտրված խմբի անդամներից ոչ ոք չէր տիրապետում տեղորոշման գիտելիքների[16] և չէր կարողանում գիտականորեն միայնակ ապացուցել Պիրիի տվյալ պնդումը[17]։ Կասկածի էր ենթարկվել նաև արշավանքի ժամանակացույցը։ Պիրիի արշավանքի միջին արագությունը մայրցամաքից մինչև Բարտլետ ճամբար կազմել է օրական 17 կմ[17], իսկ Պիրիի պնդմամբ Բարտլետ ճամբարից դուրս գալուց հետո մինչև Հյուսիսային բևեռ ընկած 246 կմ-ը նա կարողացել է անցնել 5 օրում՝ յուրաքանչյուր օր հաղթահարելով 50 կմ, ինչը երեք անգամ գերազանցում է այն միջին արագությունը, որով արշավախումբը շարժվում էր մինչ այդ[17]։ Պիրիի պնդմամբ իր խումբը Հյուսիսային բևեռից վերադարձել է ընդամենը 3 օրում, այսինքն՝ նրա ջոկատը պետք է անցներ օրական 80 կմ[17]։ Այս հանգամանքը բազմաթիվ հետազոտողներ համարել են անհավանական։

Կուկի և Պիրիի նվաճումների նկատմամբ կասկածները Ռուալ Ամունդսենին հուշեցին, որ 1911 թվականին դեպի Հարավային բևեռ իր գիտարշավի 5 հոգանոց վերջնական արշավանքին հինգից չորսը լինեն պրոֆեսիոնալ տեղորոշիչներ։

Դեպի Հյուսիսային բևեռ ռուսական առաջին գիտական արշավանքը համարվում է Գեորգի Սեդովի 1912-1914 թվականներին կազմակերպած արշավանքը։ Վատ կազմակերպված արշավախումբը ստիպված էր երկու ձմեռ անցկացնել Արկտիկայում «Միխայիլ Սուվորին» երկկայմ առագաստանավում։ 1914 թվականի փետրվարի 2-ին լնդախտով հիվանդ Սեդովը նավաստիներ Գրիգորի Լիննիկի և Ալեքսանդր Պուստոշնիի հետ միասին շների երեք լծասահնակներով դուրս եկավ Խաղաղ ծովածոցից և սառույցների վրայով ուղևորվեց դեպի բևեռ։ Արդեն մեկ շաբաթից Սեդովն ի վիճակի չէր շարունակել ճանապարհը, սակայն կարգադրեց իրեն կապել շնասահնակին, որպեսզի շարունակի ճանապարհը։ Փետրվարի 20-ին, անցնելով մինչև Հյուսիսային բևեռ մնացած շուրջ 2000 կիլոմետրից ընդամենը 100 կմ-ը, Սեդովը մահացավ Ռուդոլֆի կղզու մոտ գտնվող սառցադաշտերում։ Նրա ուղեկիցները թաղեցին աճյունը կղզում և վերադարձան։ Սեդովի շներից մեկը, որի անունը Ֆրամ էր, մնաց տիրոջ գերեզմանի մոտ[18]։

1937 թվականի մայիսի 21-ին ինքնաթիռի օգտագործմամբ Հյուսիսային բևեռի շրջանում (բևեռից մոտ 30 կմ հեռու) կազմակերպվեց առաջին գիտահետազոտական «Հյուսիսային բևեռ-1» դրեյֆինգային կայանը (ԽՍՀՄ) Իվան Պապանինի գլխավորությամբ։ Գիտարշավի մասնակիցները՝ օվկիանոսագետ Պյոտր Շրիշովը, օդերևութաբան Եվգենի Ֆեոդորովը, ռադիստ Էռնստ Կրենկելն ու ղեկավար Իվան Պապանինն 9 ամիսների ընթացքում կայանում կատարում էին գիտական դիտարկումներ։ Այդ ընթացքում կայանը սառույցների տեղաշարժման հետևանքով անցել էր 2850 կմ հեռավորություն՝ հասնելով Գրելանդիայի ափերին, որտեղից էլ բևեռախույզներին վերցրեցին «Տայմիր» և «Մուրման» սառցահատները[19]։

1940-2000 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային բևեռն առաջինը նվաճողներ (որոնց նվաճումը չի ենթարկվում կասկածանքի) դարձան խորհրդային Բարձր լայնության օդային «Հյուսիս - 2» արշավախմբի անդամները՝ Պավել Գորդինենկոն, Պավել Սենկոն, Միխայիլ Սոմովը, Միխայիլ Օստրեկինը և այլք՝ Հյուսիսային ծովային երթուղու գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Կուզնեցովի գլխավորությամբ[20][21]։ 1948 թվականի ապրիլի 23-ին, երեք ինքնաթիռներով թռչելով Կոտելնի կղզուց, ծովային ժամանակով 16:44[22] նրանք վայրէջք կատարեցին գրեթե 90°00’00" հյուսիսային լայնության կետում։ Նրանք Հյուսիսային բևեռում տեղակայեցին ժամանակավոր ճամբար և հաջորդ երկու օրերի ընթացքում իրականացրեցին գիտական հետազոտություններ։ Ապրիլի 26-ին հետազոտողներն ինքնաթիռով վերադարձան մայրցամաք։

Մեկ տարի անց՝ 1949 թվականի մայիսի 9-ին, խորհրդային երկու գիտնականներ՝ Վիտալի Վոլովիչն ու Անդրեյ Մեդվեդևը, իրականացրեցին պարաշյուտով դեպի Հյուսիսային բևեռ առաջին թռիչքը[23]։

Ամերիկյան «Սկեյթ» ատոմային սուզանավը Հյուսիսային բևեռում, 1959 թվական

1958 թվականի օգոստոսի 3-ին ամերիկյան «Նաուտիլուս» ատոմային սուզանավը դարձավ առաջին նավը, որը հասավ Հյուսիսային բևեռ (ջրի տակով)[3]։ Ամերիկյան մեկ այլ՝ «Սքեյթ» անվանումը կրող ատոմային սուզանավը 1957 թվականի մարտի 17-ին հասավ Հյուսիսային բևեռ՝ դառնալով առաջին նավը, որը հայտնվել էր բևեռի վրա։ 1962 թվականի հուլիսի 17-ին խորհրդային ատոմային «Լենինյան կոմսոմոլ» սուզանավը դարձավ խորհրդային առաջին սուզանավը, որը հասավ Հյուսիսային բևեռ։

Դեպի Հյուսիսային բևեռ առաջին ապացուցված արշավանքը, որն իրականացվել է մայրցամաքից մինչև Հյուսիսային բևեռ սառույցի վրայով, եղել է Ռալֆ Փլեյսթեդի ամերիկյան գիտարշավի շրջանակներում, որին մասնակցում էին Ուոլտեր Փեդերսոնը, Ջերալդ Փիթզլն ու Ժան-Ժակ Բոմբարդեն։ Նրանք հասան Հյուսիսային բևեռ Bombardier (Բոմբարդիեր) ֆիրմայի կատարելագործված սառցագնացներով 1968 թվականի ապրիլի 19-ին։ Նրանց արշավանքը Կանադայի Էլսմիր կղզու մոտ գտնվող կղզիներից մեկից մինչև Հյուսիսային բևեռ տևեց 42 օր։ Ճանապարհին De Havilland Canada DHC-6 Twin Otter (Դե Հավիլանդ Կանադա) ինքնաթիռից նրանց համար վառելիք և սննդամթերք էին նետում ներքև[24][25]։

Առանց որևէ տեսակի շարժիչային փոխադրամիջոցի Հյուսիսային բևեռ հասած առաջին մարդկանցից էին Վելլի Հերբերտի գլխավորած Բրիտանական անդրարկտիկական արշավախմբի անդամները[26]։ Վ. Հերբերտը Ռոյ Քոերների, Ալան Գիլի և Քենեթ Հեթջեսի հետ հասավ Հյուսիսային բևեռ 1969 թվականի ապրիլի 6-ին՝ օգտագործելով շնասահնակներ, ինչպես նաև ինքնաթիռից նետված անհրաժեշտ պաշար։ Այս արշավախումբն ընդհանուր առմամբ հաղթահարել է 5600 կմ տարածություն՝ ճանապարհորդությունը սկսելով Բարոուի հրվանդանից, անցնելով Հյուսիսային բևեռը և ավարտելով Արևմտյան Շպիցբերգեն կղզում։ Գիտարշավը մեկնարկել էր 1968 թվականի փետրվարի 21-ին։ Հուլիսին դրեյֆող սառույցներով անցնելով 1900 կմ՝ խմբի անդամները հիմնեցին ճամբար, որտեղ ստիպված էին մնալ սառույցների հալվելու պատճառով։ Սեպտեմբերի 4-ին նրանք շարունակեցին իրենց ճանապարհը, սակայն կրկին ստիպված էին դադարեցնել ընթացքը, քանի որ Գիլը ողնաշարի վնասվածք էր ստացել։ Միայն հաջորդ տարվա փետրվարին՝ բևեռային ձմռան ավարտին, նրանք կարողացան շարունակել իրենց ճանապարհը՝ վերջիվերջո Անհասանելիության բևեռով հասնելով Հյուսիսային բևեռ։ Այնուհետև արշավախումբը շարունակեց ճանապարհը դեպի Շպիցբերգեն։ Բրիտանական արկտիկական գիտարշավն ավարտվեց 1969 թվականի մայիսի 29-ին՝ տևելով 476 օր[25]։

«Արկտիկա» ատոմային սառցահատը, որը հասել է Հյուսիսային բևեռ 1977 թվականին

1977 թվականի օգոստոսի 17-ին խորհրդային ատոմային «Արկտիկա» ատոմային սառցահատը պատմության մեջ առաջին անգամ վերջրյա նավարկության միջոցով հասավ Հյուսիսային բևեռ[27][28][29]։

Առաջին մարդը, որը միայնակ նվաճել է Հյուսիսային բևեռը, դարձել է ճապոնացի ճանապարհորդ Նաոմի Ուեմուրա։ Նա 1978 թվականին 57 օրում շնասահնակների միջոցով անցել է 725 կմ տարածություն՝ օգտագործելով ուղղաթիռից նետվող սննդամթերքը։ Նրա ճանապարհորդությունը սկսվել է կանադական Էլսմիր կղզուց և տևել է 1978 թվականի մարտի 7-ից մինչև մայիսի 1-ը[30]։

Դահուկներով առաջինը Հյուսիսային բևեռ հասել են խորհրդային գիտարշավի մասնակիցները՝ Դմիտրի Շպարոյի գլխավորությամբ[31], որի կազմում էին ընդգրկված նաև Յուրի Խմելևսկին, Վլադիմիր Լեդենևը, Վադիմ Դավիդովը, Անատոլի Մելնիկովը, Վլադիմիր Ռախմանովն ու Վասիլի Շիշկարևը[32]։ Նրանց արշավը տևեց 77 օր՝ 1979 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 31-ը։ Այդ ընթացքում նրանք հաղթահարեցին 1500 կմ տարածություն[31]։

Առաջինը, ովքեր հասել են Հյուսիսային բևեռ առանց արտաքին աջակցության (այսինքն առանց ինքնաթիռից կամ ուղղաթիռից սննդամթերք և այլ պաշար ստանալու), դարձել են Ուիլ Սթեգերի Միջազգային բևեռային գիտարշավի անդամները։ Արշավախումբը, որի կազմում ընդգրկված էին նաև Փոլ Շուրքը, Բրենթ Բոդին, Ռիչարդ Վեբերը, Ջեոֆ Քարոլն ու Էն Բենքրոֆթը, շնասահնակների օգնությամբ հասել է Հյուսիսային բևեռ 1986 թվականի մայիսի 1-ին։ Էն Բենքրոֆթը դարձավ առաջին կինը, որն իրականացրել է արշավ դեպի Հյուսիսային բևեռ։

Դահուկներով միայնակ Հյուսիսային բևեռը նվաճած առաջին մարդը ֆրանսիացի Ժան Լուիս Էթիենն է, որը բևեռ է հասել 1986 թվականի մայիսի 11-ին։ Նրա ճանապարհորդությունը տևել է 63 օր։ Ժանին սննդամթերքով ապահովել են՝ ինքնաթիռից բեռներ նետելով[33]։

Առանց արտաքին աջակցության դահուկներով միայնակ Հյուսիսային բևեռը նվաճած առաջին մարդը դարձել է նորվեգացի Բյորգե Օուսլանդը[26]։ 1994 թվականի մարտի 2-ին նա դուրս է եկել Հյուսիսային երկիր կղզեխմբի Արկտիկական հրվանդանից և 52 օր անց՝ ապրիլի 22-ին, հասել է Հյուսիսային բևեռ[34]։

Կենտրոնական Արկտիկայի դրեյֆող (ինքնահոսի մեջ գտնվող) սառույցից ջրի մեջ սուզված առաջին սուզանավորդը եղել է Յուրի Գեորգևիչ Պիրկինը։ Նա սուզվել է ջրի մեջ «Հյուսիսային բևեռ-6» դրեյֆինգային կայանից 1958 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սուզումն իրականացվել է հատուկ միջոցառումների շրջանակներում չափագրման և գրանցման սարքավորումների տեղադրման համար, որոնք պետք է դիտարկեին սառույցների դրեյֆն ու Կենտրոնական բևեռային ավազանի ջերմափոփոխությունը։ Այն հանդիսանում է Կենտրոնական Արկտիկայում ջրասուզակների կիրառմամբ իրականացված առաջին գործողությունը։ Այս արշավանքի շրջանակներում ջրի մեջ են սուզվել ոչ թե պրոֆեսիոնալ ջրասուզակները, այլ երկրաֆիզիկայի մասնագետները։ Գիտարշավի շրջանակներում ջրի մեջ ընկղմումն իրականացվել է պարբերաբար, միանգամից մի քանի աշխատակիցների կողմից, մոտ 10-15 մետր խորության վրա, օդի -40 և ջրի - 1,8 աստիճանի պայմաններում։

1998 թվականի ապրիլի 22-ին ռուսաստանցի փրկարար և ջրասուզակ Անդրեյ Ռոժկովը աքվալանգով սուզվելու փորձ կատարեց Հյուսիսային բևեռում։ Նա փորձեց հասնել 50 մետր խորության, սակայն զոհվեց սուզվելու ընթացքում։ Հաջորդ տարի՝ 1999 թվականի ապրիլի 24-ին, ջրասուզակների միջազգային խումբը, որի կազմում էին գտնվում Միքայել Վոլֆը (Ավստրիա), Բրեթ Քորմիքը (Մեծ Բրիտանիա) և Բոբ Վասը (ԱՄՆ)։ Նրանք աքվալանգով հաջող ընկղմվեցին Հյուսիսային բևեռում[35]։

Վերջին ժամանակներում դեպի Հյուսիսային բևեռ սառցահատներով և ինքնաթիռներով ճանապարհորդությունները դարձան սովորական երևույթ։ Տարբեր երկրների մի շարք զբոսաշրջային գործակալություններ թանկ գնով առաջարկում են զբոսաշրջային փաթեթներ դեպի Հյուսիսային բևեռ[36]։ Ամենաերիտասարդ զբոսաշրջիկը, երը մինչ օրս եղել է Հյուսիսային բևեռում, 8-ամյա Ալիսիա Հեմելթոն Ադամսն է (Մեծ Բրիտանիա)[37], իսկ ամենատարեցը՝ 89-ամյա Դորոթի Դավենհիլ Հիրչը (ԱՄՆ)[38]։ 2002 թվականից Հյուսիսային բևեռում յուրաքանչյուր տարի իրականացվում է մարաթոնյան վազք[39]։

Համաձայն «Ռուսական թերթ» պարբերականի տվյալների՝ 2007 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հյուսիսային բևեռ են այցելել 66 սառցահատ և սառցե կարգի հատուկ նավեր, որոնցից

54-ը եղել են խորհրդային և ռուսական դրոշներով, 4 անգամ բևեռում աշխատել է շվեդական «Օդեն» սառցահատը, 1 անգամ կանադական «Louis S. St Laurent» նավը, 3 անգամ գերմանական «Polarstern» նավը, 3 անգամ ամերիկյան «Healy» ու «Polar Sea» սառցահատները և 1 անգամ նորվեգական «Vidar Viking» հորատող նավը[40]:

2007 թվականի օգոստոսի 2-ին առաջին անգամ նվաճվեց Հյուսիսային բևեռի օվկիանոսային հատակը երկու «Միր» խորը ստորջրյա սարքերի կողմից, որոնք 4261 մետր խորության վրա տեղադրեցին Ռուսաստանի դրոշ և վերցրին հողի նմուշներ[41]։

Բևեռային գիշերով Հյուսիսային բևեռն առաջին անգամ նվաճել են հետազոտողներ Մատվեյ Շպարոն և Բորիս Սմոլինան։ Գիտարշավը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերի 22-ին Հյուսիսային երկիր կղզեխմբի Արկտիկական հրվանդանից և ավարտվել 2008 թվականի մարտի 14-ին Հյուսիսային բևեռում՝ բևեռային ցերեկվա սկսելուց 7 օր առաջ[42]։

2009 թվականի ապրիլի 26-ին Հյուսիսային բևեռն առաջին անգամ նվաճվեց անվավոր ավտոմեքենայով։ Ռուսական ծովային սառցային ավտոմոբիլային արշավանքի 7 անդամներ (Վասիլի Ելագին, Աֆանասի Մակովնև, Վլադիմիր Օբիխոդ, Սերգեյ Լարին, Ալեքսեյ Շկրաբկին, Ալեքսեյ Ուշակով և Նիկոլայ Նիկուլշին) 38 օրում անցան 2033 կմ տարածություն «Եմելիա-1» և «Եմելիա-2» ավտոմոբիլ-ամֆիբիաներով Հյուսիսային երկիր կղզեխմբից մինչև Հյուսիսային բևեռ[43]։ 2013 թվականին նմանատիպ արշավանք տեղի ունեցավ, որի շրջանակներում առաջին անգամ ավտոմոբիլներով ուղևորվեցին Արկտիկա՝ լինելով Հյուսիսային բևեռում և անցնելով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը 55 օրում[44]։

Թռիչքներ Հյուսիսային բևեռի վրայով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային բևեռի ճանապարհին վթարի ենթարկված Սալոմոն Անդրեյի հրամանատարությամբ գտնվող «Արծիվ» օդապարիկը

Հյուսիսային բևեռի օդային տարածք առաջին անգամ մտնելու փորձ իրականացրեց շվեդ Սալոմոն Անդրեն և իր երկու ուղեկիցները՝ Նիլս Ստրինդբերգն ու Կնուտ Ֆրանկելը։ 1897 թվականի հուլիսի 11-ին նրանք «Արծիվ» օդապարիկով ուղևորվեցին Սվալբարդ կղզեխմբի Դանյան կղզուց դեպի Հյուսիսային բևեռ։ Հայտնի է, որ արշավախումբը հաղթահարել է 475 կիլոմետր տարածություն, որից հետո հուլիսի 14-ին օդապարիկում ջրածնի արտահոսքի պատճառով ստիպված էր վայրէջք կատարել սառույցին և որից հետո ստիպված քայլելով հետ վերադարձան։ Նրանց հաջողվեց հասնել Սպիտակ կղզի, որտեղ էլ զոհվեցին։ Այս մասին հայտնի դարձավ միայն 1930 թվականին, երբ հայտնաբերվեցին հետազոտողների աճյունները[45]։

1925 թվականի մայիսի 21-ին նորվեգացի Ռուալ Ամունդսենը վեց հոգուց կազմված խմբով Dornier Do J N-24 և N-25 հիդրոինքնաթիռներով փորձ ձեռնարկեց հասնել Հյուսիսային բևեռ։ Սակայն այս փորձը չավարտվեց հաջողությամբ։ Ճանապարհորդները վայրէջք կատարեցին՝ օգտագործելով վառելիքի կեսը և հասնելով 87° 43’ հյուսիսային լայնություն՝ Հյուսիսային բևեռից մոտավորապես 250 կմ հեռավորության վրա։ Հաջորդ երեք շաբաթներին խումբը զբաղված էր սառույցի վրա թռիչքուղի սարքելու և այն մաքրելու աշխատանքներով։ Նրանք վեց հոգով ստիպված էին վերադառնալ մեկ ինքնաթիռով, քանի որ երկրորդ ինքնաթիռը վնասվել էր։ Երկու անհաջող փորձից հետո վերջապես նրանց հաջողվեց թռչել և բռնել տունդարձի ճանապարհը, որտեղ շատերը մտածում էին, որ գիտական արշավախումբն ընդմիշտ կորել է[46]։

1926 թվականի մայիսի 9-ին՝ երեք օր առաջ այն բանից հետո, երբ «Նորվեգիա» դիրիժաբլը հասավ Հյուսիսային բևեռ, ամերիկացի Ռիչարդ Բյորդը օդաչու Ֆլոյդ Բենետի հետ Fokker F.VII ինքնաթիռով փորձ ձեռնարկեց հասնել Հյուսիսային բևեռ։ Նրանք թռիչքը սկսեցին Արևմտյան Շպիցբերգենից և վերադարձան նույն տեղ՝ հայտնելով, որ առաջինն են հասել բևեռ։ Սակայն հենց սկզբից նրանց հաջողությունների հետ կապված կասկածներ առաջացան[47]։ 1996 թվականին Բրեդի թռիչքային ամսագրում հայտնաբերվեցին ջնջված, բայց դեռևս վերծանվող տվյալներ, որոնք վկայում էին նրա կեղծիքը։ Որոշ հետազոտողների կարծիքով մինչև Հյուսիսային բևեռ ճանապարհի 80 %-ն անցնելով՝ Բրեդը ստիպված էր հետ շրջվել շարժիչի յուղի արտահոսքի պատճառով[48]։

«Նորվեգիա» դիրիժաբլը, որը նվաճել էր Հյուսիսային բևեռը 1926 թվականին

Հյուսիսային բևեռի վրայով ապացուցված առաջին թռիչքը կատարել է 1926 թվականին Ռաուլ Ամունդսենի արշավախումբը «Նորվեգիա» դիրիժաբլով[49]։ Արշավախմբում ընդգրկված էր 16 անդամ՝ ներառյալ դիրիժաբլի ստեղծող և օդաչու իտալացի Ումբերտո Նոբիլեն, ամերիկացի բևեռային հետազոտող և արշավախմբի հովանավոր Լինկոլն Էլսուորթը, բևեռային հետազոտող, դիրիժաբլի օդաչու Օսկար Վիստինգը, շտուրման Յալմար Ռիսեր Լարսենը, օդերևութաբան Ֆին Մալմգրենը և այլ հետազոտողներ, ինչպես նաև Նոբիլեյի Տիտան անունով շունը, որը դարձել էր արշավախմբի թալիսմանը։ Թռիչքը սկսել են Շպիցբերգենից և 1926 թվականի մայիսի 12-ին դիրիժաբլը հասավ Հյուսիսային բևեռ, որտեղից ուղևորվեց դեպի Ալյասկա[46]։

1928 թվականին Արկտիկայի իտալացի հետազոտող Ումբերտո Նոբիլեն դեպի Հյուսիսային բևեռ թռիչքի ևս մեկ փորձ կատարեց, այս անգամ «Իտալիա» դիրիժաբլով։ Ումբերտոյի դիրիժաբլը մայիսի 24-ին հասավ Հյուսիսային բևեռ, սակայն վերադարձի ճանապարհին վթարի ենթարկվեց։ Գիտարշավի 16 մասնակիցներից կենդանի մնացին ընդամենը 8-ը, որոնցից 7-ին փրկեց խորհրդային «Կրասին» սառցահատը[50]։

Գ․ Բայդուկովը, Ա․ Բեյլակովը և Վ․ Չկալովը` պատկերված ԽՍՀՄ փոստի 1937 թվականի նամականիշի դիմերեսին․ ԽՍՀՄ-ԱՄՆ թռիչք դեպի Հյուսիսային բևեռ

1935 թվականի օգոստոսի 3-ին խորհրդային օդաչու Սիգիզմունդ Լևանևսկին իր ղեկավարած օդանավի երկրորդ օդաչու Գեորգի Բայդուկովի և շտուրման Վիկտոր Լևչենկոյի հետ միշարժիչանի АНТ-25 ինքնաթիռով փորձ կատարեցին Մոսկվայից թռչել Սան Ֆրանցիսկո՝ անցնելով Հյուսիսային բևեռով։ Յուղի խողովակի վթարման պատճառով[51] նրանց թռիչքն ընդհատվեց Բարենցի ծովի օդային տարածքում։ Ինքնաթիռը վայրէջք կատարեց ԽՍՀՄ Նովգորոդի մարզի Կրեչևից պահեստային օդանավակայանում[52]։

Հյուսիսային բևեռում ինքնաթիռով առաջին թռիչքը Р-6 Н-166 ինքնաթիռով կատարել է սառցահետախույզ Պավել Գոլովինը «Հյուսիսային բևեռ-1» գիտարշավի շրջանակներում։ Ինքնաթիռի անձնակազմի անդամներն էին շտուրման Ա․ Վոլկովը, բորտուղեկցորդներ Ն․ Կեկուշևն ու Վ․ Տերենտևը։ Գիտարշավի տեղակայման վայր հանդիսացող Ռուդոլֆի կղզուց թռիչքը սկսելով 1937 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 16։35 րոպեին օդանավի անձնակազմը բևեռի կետում կատարեց շրջադարձ։

1937 թվականին խորհրդային օդաչու Վալերի Չկալովն իրականացրեց առաջին հաջողված միջմայրցամաքային թռիչքը Հյուսիսային բևեռի վրայով։ Հունիսի 18-ին նա թռիչքը սկսեց Մոսկվայից АНТ-25 ինքնաթիռով, որի անձնակազմի անդամներից էին նաև երկրորդ օդաչու Գեորգի Բայդուկովն ու շտուրման Ալեքսանդր Բելյակովը։ Հունիսի 20-ին՝ թռիչքն սկսելուց 63 ժամ 16 րոպե հետո, անցնելով 8504 կմ տարածություն, նրանց ինքնաթիռը վայրէջք կատարեց ԱՄՆՎանկուվեր քաղաքում[53]։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 12-14-ին, АНТ-25 ինքնաթիռով օդաչու Միխայիլ Գրոմովը, երկրորդ օդաչու Անդրեյ Յումաշևն ու շտուրման Սերգեյ Դանիլինան Մոսկվայից Հյուսիսային բևեռի վրայով թռիչք կատարեցին դեպի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ջասինտո քաղաք՝ 62 ժամ 17 րոպեում անցնելով 10148 կմ տարածություն[54]։

Ներկա դրությամբ բազմաթիվ անդրմայրցամաքային քաղաքացիական չվերթներ իրականացնող ինքնաթիռներ անցնում են Հյուսիսային բևեռի վրայով[55]։

Դրեյֆինգային կայաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հյուսիսային բևեռ-37» դրեյֆինգային կայանը 2009 թվականին

Քանի որ Հյուսիսային բևեռում չկա ցամաք, հետևաբար այնտեղ հնարավոր չի ստեղծել մշտական բևեռային կայան, ինչպիսին որ Հարավային բևեռում գտնվող Ամունդսեն-Սկոտ կայանն է։ Այնուամենայնիվ, սկսած 1937 թվականից, ԽՍՀՄ-ը, իսկ հետագայում նաև Ռուսաստանը, ստեղծեց ավելի քան 30 դրեյֆինգային կայան, որոնցից մի քանիսը սառույցների ինքնահոս տեղաշարժման հետևանքով անցան հենց Հյուսիսային բևեռով կամ վերջինին շատ մոտ։ Նմանատիպ կայաններ ստեղծելու գաղափարը պատկանել է բևեռային հետազոտող Վլադիմիր Վիզեյին։

Սովորաբար դրեյֆինգային կայանները գործում են 2-ից 3 տարի, մինչև որ սառույցը, որի վրա գտնվում է կայանը, կմոտենա Գրելանդիային։ Երբեմն սառույցների փլուզման վտանգի պատճառով կայանները տարհանվում են նախատեսված ժամկետից շուտ։ Կայաններում բևեռախույզների փոփոխությունը տեղի է ունենում տարին մեկ անգամ։ Դրեյֆինգային կայանների անձնակազմները հիմնականում կազմված են մոտ 15 անդամից։ «Հյուսիսային կայան» նախագծի պատմության ամբողջ ընթացքում այնտեղ աշխատել է շուրջ 800 հետազոտող։ Բոլոր խորհրդային և ռուսական դրեյֆինգային կայանները կազմակերպվել են Արկտիկական և անտարկտիկական գիտա-հետազոտական ինստիտուտի կողմից։ 1950-ից 1991 թվականների ընթացքում Արկտիկայում միաժամանակյա աշխատել են 2, երբեմն էլ 3 խորհրդային դրեյֆինգային կայան։ Արկտիկայում ռուսական առաջին դրեյֆինգային կայանը բացվել է 2003 թվականի ապրիլին։

Ներկա դրությամբ վերջին բացված դրեյֆինգային կայանը հանդիսանում է «Հյուսիսային բևեռ-39» կայանը, որի անձնակազմը բաղկացած է 16 անդամից։ Այն հիմնվել է 2011 թվականի հոկտեմբերին[56][57]։

Գիշեր և ցերեկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բևեռային գիշերը Հյուսիսային բևեռում
Բևեռային ցերեկը Ֆինլանդիայում (տեսանյութը դիտելու համար սեղմել տեսապատկերի վրա)

Հյուսիսային բևեռում բևեռային ցերեկը տևում է շուրջ 186 օր և 10 ժամ[1]՝ մոտավորապես մարտի 18-ից սեպտեմբերի 26-ը, բայց փաստացի լույսի անդրադարձման շնորհիվ ցերեկը շարունակվում է գրեթե 193 օր[1]։ Բևեռային գիշերը տևում է 178 օր և 14 ժամ[1], բայց լույսի անդրադարձման հետևանքով այն շարունակվում է շուրջ 172 օր[1]։ Գարնանային գիշերահավասարից կարճ ժամանակ առաջ՝ մարտի 20-ին և 21-ին, Արևը հորիզոնից վեր է բարձրանում, այնուհետև երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր օր բարձրանում է ավելի վեր՝ հասնելով ամենաբարձր կետին ամառային օրվա արևադարձին (հունիսի 20 կամ 21)։ Հաջորդ երեք ամիսների ընթացքում Արևն իջնում է՝ մինչև որ ամբողջությամբ հայտնվի հորիզոնի հետևում, այսինքն՝ աշնանային գիշերահավասարից հետո, որը տեղի է ունենում մոտավորապես սեպտեմբերի 22-ին կամ 23-ին[58]։ Օրվա ընթացքում Արեգակը հորիզոնական շրջաններով շարժվում է երկնակամարում, իսկ ավելի հստակ՝ գալարագծի մակերեսով։ 15-ից 16 օրերի ընթացքում մինչև արևածագը և մայրամուտից հետո դիտարկվում են սպիտակ գիշերներ։ Հյուսիսային բևեռում ցերեկն ու գիշերը փոխարինվում են միայն Արեգակի, այլ ոչ թե իր առանցքի շուրջ Երկրի պտտման շնորհիվ։

Ստորև ներկայացված է Հյուսիսային բևեռում ցերեկվա և գիշերվա փոփոխությունը տարվա ընթացքում

  • հունվարի 31-ից փետրվարի 18 (19 օր) - աստղագիտական մթնշաղ (չեն երևում ամենաթույլ աստղերը),
  • փետրվարի 19-ից մարտի 6 (17 օր) - նավիգացիոն մթնշաղ (կարելի է նկատել հորիզոնը),
  • մարտի 7-ից 17-ը (11 օր) - քաղաքացիական մթնշաղ (սպիտակ գիշերներ, երևում են ամենախոշոր աստղերը),
  • մարտի 19-ից սեպտեմբերի 24 (190 օր) - բևեռային ցերեկ,
  • սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9 (14 օր) - քաղաքացիական մթնշաղ (ամպամածության լիակատար բացակայության ժամանակ հնարավոր է գրել և կարդալ, աշխատել առանց արհեստական լուսավորության),
  • հոկտեմբերի 10-ից 25 (16 օր) - նավիգացիոն մթնշաղ (տեսանելի են միջին մեծության աստղերը, կարելի է երկինքը երկրի մակերևույթից տարբերել),
  • հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 13 (19 օր) - աստղագիտական մթնշաղ (Արեգակի լույսը հնարավորություն չի տալիս տեսնել ամենաթույլ աստղերը),
  • նոյեմբերի 14-ից հունվարի 30 (78 օր) - ամբողջական բևեռային գիշեր, որի ընթացքում հնարավոր չի գրանցել կամ տեսնել Արևի թեկուզ շատ թույլ լույս։

Չնայած որ բևեռային գիշերը շարունակվում է 176 օր իսկ այն ժամանակաշրջանը, երբ երկնքի ցանկացած հատվածում հնարավոր չէ տեսնել Արևի լույս՝ տևում է երեք ամիս՝ այն ժամանակի կեսից էլ քիչ, երբ Արևը գտնվում է հորիզոնից ներքև։

Երկրի վրա հիմնականում տեղական ժամանակը որոշվում է աշխարհագրական երկայնությամբ։ Այսպիսով ցերեկվա ժամանակը որոշվում է երկնային ոլորտներում Արեգակի դիրքով (օրինակ, կեսօրին Արեգակը գտնվում է հորիզոնի նկատմամբ առավելագույն բարձրության վրա)։ Սակայն այսպիսի համակարգը չի աշխատում Հյուսիսային բևեռում, որտեղ Արևը բարձրանում և իջնում է տարվա ընթացքում միայն մեկ անգամ, և երկայնության գծերը հատվում են մեկ կետում։ Քանի որ Հյուսիսային բևեռում մարդիկ մշտապես չեն բնակվում[58], այդ իսկ պատճառով այն չի ընդգրկվել որևէ ժամային գոտում։ Բևեռային արշավախմբերն օգտագործում են որևէ ժամային գոտի իրենց հայեցողությամբ, օրինակ այն վայրի Գրինվիչի միջին ժամանակը կամ սովորական ժամանակը, որտեղից ժամանել են։

Հյուսիսային բևեռ

Հյուսիսային բևեռը համեմատաբար ավելի տաք է, քան Հարավայինը, քանի որ այն գտնվում է ծովի մակարդակին՝ օվկիանոսի մեջտեղում (որը հանդիսանում է որպես ջերմության պահեստ), այլ ոչ թե մայրցամաքի կենտրոնի բարձրության վրա։

Հյուսիսային բևեռում ձմեռային ջերմաստիճանը տատանվում է -43 °C-ից մինչև -26 °C-ի սահմաններում, միջինում մոտավորապես -40 °C[1]։ Ամառային ջերմաստիճանը տատանվում է մոտ 0 °C-ի սահմաններում[1], առանձին օրերի՝ բարձրանալով մինչև + 2 °C[1]։ Հյուսիսային բևեռում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 5 °C է, որն էապես տաք է Հարավային բևեռի ամենաբարձր ջերմաստիճանից (-12,3 °C)[59]։ Տարեկան տեղումները կազմում են 100-250 մմ։

Հյուսիսային բևեռում սառույցի հաստությունը սովորաբար կազմում է 2-ից 3 մետր[58]՝ չնայած երբեմն նկատվում են էական փոփոխություններ։ Օվկիանոսի՝ սառցադաշտերով պատված տարածքի մակերեսը ամռանը երկու անգամ փոքր է, քան ձմռանը[58]։ Երբեմն սառցաբեկորների տեղափոխության հետևանքով Հյուսիսային բևեռում ծովը բացվում է, և երևում է օվկիանոսի ջուրը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Արկտիկայի սառույցի մակերեսն ու հաստությունը վերջին տասնամյակում փոքրացել են։ Այս հանգամանքը շատերը կապում են գլոբալ տաքացման հետ[58]։ 2007 թվականի սեպտեմբերին Հյուսիսային բևեռում գրանցվեց սառցադաշտի ռեկորդային փոքր մակարդակ[60]։ Որոշ ուսումնասիրողներ կանխատեսում են, որ մի քանի տասնամյակ հետո Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն ամառային ժամանակաշրջանում ամբողջովին ազատվելու է սառույցից։ Սառույցների հալումը հնարավոր է ժամանակի ընթացքում հանգեցնի ծովի մակարդակի բարձրացման և այլ համաշխարհային կլիմայական փոփոխությունների[58]։

Greenlandic Weather StationA (eleven year average observations)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) −13
(9)
−14
(7)
−11
(12)
−6
(21)
3
(37)
10
(50)
13
(55)
12
(54)
7
(45)
−2
(28)
0.6
(33.1)
0.7
(33.3)
13
(55)
Միջին բարձր °C (°F) −29
(−20)
−31
(−24)
−30
(−22)
−22
(−8)
−9
(16)
0
(32)
2
(36)
1
(34)
−7
(19)
−18
(0)
−25
(−13)
−26
(−15)
−16.2
(2.9)
Միջին օրական °C (°F) −31
(−24)
−32
(−26)
−31
(−24)
−23
(−9)
−11
(12)
−1
(30)
1
(34)
0
(32)
−9
(16)
−20
(−4)
−27
(−17)
−28
(−18)
−17.7
(0.2)
Միջին ցածր °C (°F) −33
(−27)
−35
(−31)
−34
(−29)
−26
(−15)
−12
(10)
−2
(28)
0
(32)
−1
(30)
−11
(12)
−22
(−8)
−30
(−22)
−31
(−24)
−19.7
(−3.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −47
(−53)
−50
(−58)
−50
(−58)
−41
(−42)
−24
(−11)
−12
(10)
−2
(28)
−12
(10)
−31
(−24)
−41
(−42)
−41
(−42)
−47
(−53)
−50
(−58)
% խոնավություն 83.5 83.0 83.0 85.0 87.5 90.0 90.0 89.5 88.0 84.5 83.0 83.0 85.83
աղբյուր: Weatherbase[61]

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակ արջ

Չնայած ենթադրվում է, որ սպիտակ արջերը սննդի պակասի պատճառով հազվադեպ են հատնվում 82° հյուսիսային լայնությունից վերև, բայց նրանց հետքերը հայտնաբերվել են Հյուսիսային բևեռում, իսկ «Գրինփիսի» արշավախումբը 2006 թվականին հայտնեց սպիտակ արջի մասին, որը նկատվել էր Հյուսիսային բևեռից կես կիլոմետր հեռու[62]։ 1992 թվականին Բևեռում նկատվել է նաև օղակավոր փոկ[63], իսկ բևեռաղվես նկատվել է կենտրոնից 60 կմ հեռու[64]։

Հյուսիսային բևեռում և վերջինի մոտակայքում նկատվել են թռչունների որոշ տեսակներ, այդ թվում՝ հյուսիսային ճնճղիկ (նկատվել է 1987 թվականին), հյուսիսային ջրահավ (նկատվել է 1991, 1992, 2001 թվականներին)[65]։ Չնայած հնարավոր է, որ թռչունները հասել են Հյուսիսային բևեռ սառցահատներին հետևելով՝ ձկներ որսալով նավի կողմից սառույցներից ազատված ջրերում[65]։

Հյուսիսային բևեռի ջրերում նկատվել են ոչ մեծ չափի (5-8 սմ) ձկներ[65]։ Արկտիկա-2007 գիտարշավի շրջանակներում Հյուսիսային բևեռում սուզվելու ժամանակ օվկիանոսի հատակին հայտնաբերվել են ակտինիաներ, օձապոչեր, իսկական խեցգետիններ, ծովաշուշաններ և ջրիմուռներ[66]։

Տարածքային պատկանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արկտիկայում Ռուսաստանի տարածքային հավակնությունները ներկայացնող քարտեզ
(կանաչ գույնով նված է ռուսական հավակնությունների գոտին, կապույտով՝ վերազգային սահմանը, կարմիրով՝ համաձայնեցված սահման)

Համաձայն միջազգային իրավունքի՝ Հյուսիսային բևեռն ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի՝ վերջինին հարակից շրջանները ներկա դրությամբ չեն պատկանում որևէ պետության։ Այդ շրջանին հարևան 5 երկրներին՝ Կանադային, Նորվեգիային, Դանիային (Գրենլանդիայի միջոցով), Ռուսաստանին և ԱՄՆ-ին 370-կիլոմետրանոց բացառիկ տնտեսական գոտու օգտագործման իրավունք է տրվել իրենց ափերի մոտ, իսկ դրանից դուրս գտնվող տարածքը գտնվում է ՄԱԿ-ի International Seabed Authority գործակալության տնօրինության ներքո։

ՄԱԿ-ի ծովային իրավունքի համաձայնագրի վավերացումից հետո երկրներն ունեն 10-ամյա ժամանակաշրջան իրենց 370 կիլոմետրանոց տարածքն ընդլայնելու պահանջներ ներկայացնելու համար[67]։ Երկրները, որոնք վավերացրել են համաձայնագիրը (Նորվեգիան 1996 թվականին[68], Ռուսաստանը 1997 թվականին[68], Կանադան 2003 թվականին[68] և Դանիան 2004 թվականին[68]), արդեն սկսել են ծրագրեր իրականացնել հիմնավորելու Արկտիկայի որոշ կղզիների նկատմամբ իրենց հավակնությունները ներկայացնելու վերաբերյալ[69][70]։

1907 թվականին Կանադան հայտարարել էր «հատվածային սկզբունքի» մասին, որով իրեն իրավունք էր վերապահում իր ափերից մինչև Հյուսիսային բևեռ գտնվող տարածքը հռչակել իր մասը։ Չնայած այդ սկզբունքից չեն հրաժարվել, բայց դեռևս այդ սկզբունքը հաստատելու ուղղությամբ ակտիվ փորձեր չեն եղել[71]։

Աստղաբանական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային բևեռի տեսքը
  • Հյուսիսային բևեռում Արեգակի առավելագույն բարձրությունը հորիզոնի նկատմամբ չի գերազանցում ամառային արևադարձի օրն Արեգակի թեքումը՝ ≈23°26′, ինչը զենիթի 1/4 մասն է։ Այն համեմատորեն շատ չի[72]։
  • Լուսնի տեսանելի շարժը բևեռում հիշեցնում է Արեգակին այն տարբերությամբ, որ ամբողջական շրջափուլը չի տևում մեկ տարի, այլ 1 արևադարձային ամիս (մոտավորապես 27,32 օր)։ Լուսինը հորիզոնից դուրս է գալիս, մեկ շաբաթվա ընթացքում պարուրային հետագծով բարձրանում է առավելագույն կետին, այնուհետև շուրջ երկու շաբաթ գտնվում է հորիզոնից ներքև[73]։ Հորիզոնի նկատմամբ Լուսնի առավելագույն հնարավոր բարձրությունը Հյուսիսային բևեռում հավասար է 28°43′-ի։
  • Հյուսիսային բևեռում Լուսնի տեսանելի փուլը պայմանավորված է տարվա ժամանակաշրջանով՝
  • ձմռանը Լուսինը դուրս է գալիս առաջին քառորդով, անցնում բարձրագույն կետին լիալուսնի ժամանակ և մայր մտնում վերջին քառորդում,
  • գարնանը Լուսինը դուրս է գալիս նորալուսնին (Արեգակի կողքին), անցնում է բարձրագույն կետին առաջին քառորդին և մայր մտնում կիսալուսնի ժամանակ,
  • ամռանը Լուսինը դուրս է գալիս վերջին քառորդին, անցնում բարձրագույն կետին նորալուսնին և մայր մտնում առաջին քառորդին,
  • աշնանը Լուսինը դուրս է գալիս կիսալուսնին, անցնում բարձրագույն կետին վերջին քառորդին և մայր մտնում նորալուսնին։
  • Հյուսիսային բևեռում երկնային հասարակածը համընկնում է հորիզոնի գծին։ Երկնային հասարակածից հյուսիս գտնվող բոլոր աստղերը մայր չեն մտնում, իսկ հարավում գտնվողները՝ դուրս չեն գալիս, քանի որ աստղերի և հորիզոնի միջև բարձրության փոփոխություն չկա։ Զենիթում գտնվում է Բևեռային աստղը (ավելի հստակ՝ Աշխարհի հյուսիսային գիծը), նադիրում՝ աշխարհի հարավային գիծը։ Հորիզոնի բարձրությունն աստղերի նկատմամբ մշտական է և հավասար վերջինների թեքումին[72]։

Մշակութային պատկերացումներ և հավատալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մի շարք մանկական հեքիաթներում Հյուսիսային բևեռն աշխարհագրորեն նկարագրվում է որպես Սանտա Կլաուսի նստավայր և արտադրամաս[74][75]։

Հյուսիսային բևեռի մասին պատկերացումներն անդրադարձել են բազմադարյա էկզոտերիկ դիցաբանական Հիպերբարիայի ձևավորման գործընթացին։ Համաձայն այս տեսակետի՝ Հյուսիսային բևեռը հանդիսանում է այլ աշխարհի հետ կապի առանցք, ինչպես նաև աստվածային էակների և գերմարդկային էակների բնակության վայր[76]։ Հայտնի Սանտա Կլաուսի կերպարը, որն ըստ հեքիաթային պատկերացումների, բնակվում է Հյուսիսային բևեռում, նկարագրվում է որպես հոգևոր մաքրության նախատիպ[77]։

Ինչպես նշում է Հենրի Կորբինը, Հյուսիսային բևեռը կարևոր նշանակություն ունի սուֆիզմի աշխարհընկալման և իրանական հավատալիքների ոլորտում[78]։

Մարդկային բնակության վայրերից հեռու և մինչև վերջերս անհասանելի լինելու հետևանքով Հյուսիսային բևեռը երբեմն նկարագրվում է որպես առեղծվածային լեռ։ Իրանական մշակույթում այդ առեղծվածային դիցաբանական լեռը կոչվում է Քաֆ և նկարագրվում որպես «երկրի ամենահեռավոր կետ»[79][80]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Северный полюс // Большая Советская Энциклопедия : в 30 т. Т. 23 : Сафлор — Соан / Гл. ред. А. М. Прохоров. — Изд. 3-е. — М. : Советская энциклопедия, 1978. — 640 с. — С. 134.(ռուս.)
  2. «Глубина 4261 метр» (PDF). Paulsen. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(ռուս.)
  3. 3,0 3,1 Андерсон У. Р. У Северного полюса // Вокруг света под водой. — М.: Воениздат, 1965. — С. 92-102. — 516 с. — 30 000 экз.(ռուս.)
  4. 4,0 4,1 «Online Etymology Dictionary». Վերցված է 20-03-2012-ին.(անգլ.)
  5. 5,0 5,1 Корякин В. С. Фредерик Альберт Кук. — М.: Наука, 2002. — 248 с. — (Научно-биографическая литература). — ISBN 5-02-022730-7. с=80.(ռուս.)
  6. 6,0 6,1 Корякин В. С. Фредерик Альберт Кук. — М.: Наука, 2002. — 248 с. — (Научно-биографическая литература). — ISBN 5-02-022730-7. с=81.(ռուս.)
  7. Шпаро Д. И., Шумилов А. В. Длинные мили Уильяма Парри // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  8. Parry, William Edward. Narrative of an attempt to reach the North pole. — Лондон: John Murray, 1828. — 229 с.(անգլ.)
  9. Nares, George. Narrative of a voyage to the Polar Sea. — London: Sampson Low, Marston, Searle & Rivington, 1878. — Т. 1.(անգլ.)
  10. Nares, George. Narrative of a voyage to the Polar Sea. — London: Sampson Low, Marston, Searle & Rivington, 1878. — Т. 2.(անգլ.)
  11. Шпаро Д. И., Шумилов А. В. Гибель «Жаннетты» // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  12. Melville, George Wallace. In The Lena Delta. — Boston: Houghton, Mifflin And Company, 1885.(անգլ.)
  13. Шпаро Д. И., Шумилов А. В. Безумный способ самоубийства доктора Нансена // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  14. Шпаро Д. И., Шумилов А. В. В спор вступают итальянцы // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  15. Henderson, Bruce Who Discovered the North Pole? // Smithsonian : журнал. — Washington: Smithsonian Institution, 2009. — В. April. — ISSN 0037-7333.(անգլ.)
  16. Корякин, Владислав Сергеевич (2007). «Достижение Северного полюса — интригующий детектив XX века». Наука и жизнь. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(ռուս.)
  17. 17,0 17,1 17,2 17,3 Pala, Christopher. Anatomy of Three Frauds // The Oddest Place on Earth: Rediscovering the North Pole. — New York: Writer's Showcase Press, 2002. — P. 133—153. — 324 p. — ISBN 978-0595214549(անգլ.)
  18. Шпаро Д. И., Шумилов А. В. Планы его всегда рассчитаны на подвиг // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  19. Шпаро Д. И., Шумилов А. В. Жизнь на льдине // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  20. «Советские граждане были доставлены на точку Северного полюса, где, образно говоря, проходит земная ось». Вокруг света. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  21. «Высокоширотная воздушная экспедиция «Север-2» (1948 г.)». Арктический и антарктический научно-исследовательский институт. 2005-2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  22. Логинов, Дмитрий. «Великий полярный водоворот просыпается». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.(ռուս.)
  23. Сафронов-мл., Иван (2009 թ․ հուլիսի 29). «Десантников отправят на Северный полюс». Коммерсантъ. էջ 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.(ռուս.)
  24. «First undisputed overland journey to North Pole». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  25. 25,0 25,1 Шпаро Д. И., Шумилов А. В. Снова пунктир санного следа // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  26. 26,0 26,1 «First people to reach the North Pole». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  27. Шпаро Д. И., Шумилов А. В. «Арктика» против Арктики // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  28. Спичкин В. А., Шамонтьев В. А. Атомоход идет к полюсу. — Л.: Гидрометеоиздат, 1979. — 144 с.(ռուս.)
  29. Баранова С. С. К полюсу. — Мурманск: Мурманское книжное издательство, 1978. — 100 с.(ռուս.)
  30. «First solo expedition to the North Pole». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)(անգլ.)
  31. 31,0 31,1 «First people to ski to the North Pole». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  32. Шпаро Д. И., Шумилов А. В. Пешком к вершине планеты // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  33. «First person to reach the North Pole solo». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  34. «Børge Ousland – Explorer and Adventurer». Børge Ousland. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  35. Cormick, Brett Diving the top of the world // Diver : Journal. — 2000. — В. February.(անգլ.)
  36. Hamilton, Leslie. «What It Costs For A Trip To The North Pole». What It Costs, LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  37. «Youngest person to visit the North Pole». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  38. «Oldest person to visit the North Pole». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  39. «North Pole Marathon». Richard Donovan, Polar Running Adventures. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  40. Банько, Юрий (2007 թ․ սեպտեմբերի 19). «Вчера и сегодня мы — первые. А завтра?». Российская газета. էջ 10. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  41. «Российские батискафы всплыли». Русская служба Би-би-си. 2007 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.(ռուս.)
  42. «First winter expedition to the North Pole». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  43. «Дневник». Морская ледовая автомобильная экспедиция. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(անգլ.)
  44. Дневник Экспедиции МЛАЕ-2013.(ռուս.)
  45. Шпаро Д. И., Шумилов А. В. Мы будем летать, как орлы // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  46. 46,0 46,1 Шпаро Д. И., Шумилов А. В. Полюса Руаля Амундсена // К полюсу. — М.: Молодая гвардия, 1987. — 367 с. — 100 000 экз.(ռուս.)
  47. Непомнящий, Николай. «Летал ли Берд к Северному полюсу». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(ռուս.)
  48. Rawlins, Dennis Byrd’s Heroic 1926 Flight & Its Faked Last Leg // DIO: The International Journal of Scientific History : Journal. —Baltimore, 2000. — Т. 10. — С. 2—106; see - p. 40. — ISSN 1041-­5440.(անգլ.)
  49. Amundsen Cheated & Uncheated // DIO: The International Journal of Scientific History : Journal. —Baltimore, 2000. — Т. 10. — ISSN 1041-­5440.(անգլ.)
  50. Нобиле, Умберто. Крылья над полюсом: История покорения Арктики воздушным путём = Ali sul polo. Storia della conquista aerea dell’Artide. — М.: Мысль, 1984. — 222 с. — ISBN 5-09-002630-0(ռուս.)
  51. «Беспосадочный перелет экипажа Валерия Чкалова». РИА Новости. 2006/09/07. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.(ռուս.)
  52. Симонов, А.А. «Леваневский Сигизмунд Александрович». Патриотический интернет проект «Герои Страны». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(ռուս.)
  53. Симонов, А.А. «Чкалов Валерий Павлович». Патриотический интернет проект «Герои Страны». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(ռուս.)
  54. Симонов, А.А. «Громов Михаил Михайлович». Патриотический интернет проект «Герои Страны». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(ռուս.)
  55. «Боингам разрешили летать над Северным полюсом». 2011 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.(ռուս.)
  56. «Дрейфующая станция «Северный полюс-39» начала работу». ИА Regnum. 2011 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.(ռուս.)
  57. «Дрейфующая станция «Северный Полюс-39»». Арктический и антарктический научно-исследовательский институт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.(ռուս.)
  58. 58,0 58,1 58,2 58,3 58,4 58,5 Handwerk, B. Beyond «Polar Express» : Fast Facts on the Real North Pole : [арх. 4 փետրվարի 2012] // National Geographic News. — 2004. — 8 Նոյեմբերի.(անգլ.)
  59. Peter Rejcek. «South Pole hits record high temperature on Christmas Day» (անգլերեն). National Science Foundation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  60. «Satellites witness lowest Arctic ice coverage in history». Paris: European Space Agency. 2007 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.(անգլ.)
  61. «CLOSEST DATA FOR NORTH POLE - 440 MI/709 KM, GREENLAND». Weatherbase. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  62. «The Pole and a Messenger». Greenpeace. Project Thin Ice 2006. 2006 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.(անգլ.)
  63. Halkka, Antti (2003-02). «Ringed seal makes its home on the ice». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.(ռուս.)
  64. Tannerfeldt, Magnus. «The Arctic Fox Alopex lagopus». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.(անգլ.)
  65. 65,0 65,1 65,2 «Farthest North Polar Bear (Ursus maritimus)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.(անգլ.)
  66. Кудрявцева, Е. Когда заговорят камни // Огонёк : журнал. —М., 2007. — № 34 (5010). — ISSN 0131-0097. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2010.(ռուս.)
  67. «United Nations Convention on the Law of the Sea (Annex 2, Article 4)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.(անգլ.)
  68. 68,0 68,1 68,2 68,3 «Chronological lists of ratifications of, accessions and successions to the Convention and the related Agreements as at 03 June 2011». 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.(անգլ.)
  69. «Territorial claims in the Arctic» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.(անգլ.)
  70. Yenikeyeff, Shamil Midkhatovich и Krysiek, Timothy Fenton (2007 թ․ օգոստոս). «The Battle for the Next Energy Frontier: The Russian Polar Expedition and the Future of Arctic Hydrocarbons» (PDF). Oxford Institute for Energy Studies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  71. «Northern Perspectives (Volume 22, Number 4, Winter 1994-95)». CARC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.(անգլ.)
  72. 72,0 72,1 Машонкина Л. И., Сулейманов В. Ф. «Суточное движение Солнца на разных широтах». Задачи и Упражнения по Общей Астрономии. Астронет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.(ռուս.)
  73. Маковецкий П. В. Смотри в корень! Сборник любопытных задач и вопросов. — 3-е изд. — М.: Наука, 1976. — С. 42–43. — 448 с. — 380 000 экз.(ռուս.)
  74. Jeffers, Harry Paul (2000). Legends of Santa Claus. Twenty-First Century Books. էջ 20. ISBN 0-8225-4983-2.(անգլ.)
  75. «Meet your neighbor: Santa Claus of the North Pole».(անգլ.)
  76. Godwin, Joscelyn (1993). Arktos: The Polar Myth in Science, Symbolism, and Nazi Survival. Grand Rapids: Phanes Press. ISBN 0932813356.(անգլ.)
  77. «Pole-Spirits North and South». Livingheritage.org. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.(անգլ.)
  78. The Man of Light in Iranian Sufism. Shambhala. 1978. ISBN 0394734416. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)(անգլ.)
  79. Speak, Bird, Speak Again: Palestinian Arab Folktales. Berkeley: University of California Press. 1989. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)(անգլ.)
  80. Irgam Yigfagna. al-Jabal al-Lamma.(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 446