Հայնրիխ Հյուբշման
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուբշման (այլ կիրառումներ)
Հայնրիխ Հյուբշման Heinrich Hübschmann | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1848[1][2][3][…] Էրֆուրտ, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 21, 1908[1] (59 տարեկան) Ֆրայբուրգ իմ Բրայսգաու |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | լեզվաբան, հայագետ, համալսարանի դասախոս, բանասեր և արևելագետ |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն[4], արևելագիտություն[4], լեզվաբանություն[4] և հայերեն[4] |
Անդամակցություն | Jenaische Burschenschaft Germania? |
Ալմա մատեր | Ենայի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][4][5] |
Հայտնի աշակերտներ | Ն․Դ․Միրոնով |
Ինչով է հայտնի | Հայերենի ճիշտ դիրքի տեղադրումը Հնդեվրոպական լեզուների շարքում |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Johann Heinrich Hübschmann Վիքիպահեստում |
Հայնրիխ Հյուբշման (գերմ.՝ Johann Heinrich Hübschmann, (Յոհան Հայնրիխ) հուլիսի 1, 1848[1][2][3][…], Էրֆուրտ, Պրուսիայի թագավորություն - հունվարի 21, 1908[1], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու), գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1872 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմահամեմատական լեզվաբանության մեջ երիտքերականական ուղղության Լայպցիգի դպրոցի ներկայացուցիչ։ 1868 թվականին Ենայի համալսարանում աշակերտել է Ա. Շլայխերին, ապա՝ հայագիտական բնագավառում Ենայի և Տյուբինգենի համալսարանների պրոֆեսոր Ա. Մերքսին։ Ավարտել է Մյունխենի համալսարանի արևելագիտության բաժինը (1872 թ.)։ «Զրադաշտական մի երգ» (1872 թ.) ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայերենը։ 1873-1875 թվականներին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն հայերենով։ 1875 թվականին Լայպցիգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմաներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հայոց լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվական երևույթներին՝ մշակույթին, մշակութային փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզուների համեմատական ուսումնասիրության համար կարևոր է համարել բացառություններ չճանաչող հնչյունական օրենքների, ինչպես նաև լեզվի պատմության մեջ համաբանության գործոնի ազդեցության բացահայտումը։ Հնդեվրոպական լեզուների փոխհարաբերության հարցում Հյուբշմանն ընդունել է Յոհան Շմիդտի «ալիքների տեսությունը»։ «Հնդեվրոպական լեզուների շրջանում հայերենի դիրքի մասին» (1875 թ.) հոդվածում, հայերենը համեմատական քննության ենթարկելով մյուս հնդեվրոպական լեզուների հետ, Հյուբշմանն ապացուցել է, որ հայերենին իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են, իսկ հայերենը իր բնիկ բառապաշարով, հնչյունական և քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Հետագայում Հյուբշմանն ավելի մանրամասն քննության է ենթարկել հայերենի հնչյունական, քերականական համակարգերը և բառապաշարը։
Հիմնական աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Zur Casuslehre», Münch., 1875
- Über die Stellung des Armenischen im Kreise der indogermanischen Sprachen, «Zeitschrift fur vergleichende Sprachforschung der indogermanischen Sprachen», 1877, Bd 23
- Iranische Studien, 1879, Bd 24
- «Armenische Studien», 1883
«Հայագիտական ուսումնասիրություններ» - «Das indogermanische Vokalsystem», Stras., 1885
- «Etymologie und Lautlehre der ossetischen Sprache», Stras., 1887
- «Persische Studien», Stras., 1895
- «Armenische Grammatik», 2 Aufl., Lpz., 1897
«Հայերենի քերականությունը» - «Altarmenische Ortsnamen», 1904
«Հին հայոց տեղվո անունները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Professorenkatalog der Universität Leipzig (գերմ.) — 2006.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Հյուբշման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Հյուբշման» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 438)։ |
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Էրֆուրտ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 1908 մահեր
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի հայագետներ
- Գերմանացի իրանագետներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի բանասերներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի արևելագետներ