Կատովիցե - Վիքիպեդիա Jump to content

Կատովիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կատովիցե
լեհ.՝ Katowice[1][2]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքՍիլեզիայի վոյեվոդություն
Ներքին բաժանումՍրյոդմիեսցյե, Կոշուտկա, Բոգուցիցե, Օսիեդլե Պադերեվսկիեգո-Մուխովիեց, Զալենժե, Օսիեդլե Վիտոսա, Օսիեդլե Տիշանցլեցյա, Դանբ Կատովիցե, Վելնովիեց, Լիցոտա-Պանևնիկի, Բրինուվ-Օսիեդլե Զգրզէբնիոկա, Զալենշկա Հալդա-Բրինուվ, Զավոդզիե Կատովիցե, Դանբրուվկա Մալա, Շոպիենիգե-Բուրովիեց, Յանուվ-Նիկիշովիեց, Գիշովիեց, Մուրցկի, Պյոտրովիցե-Օխոեց, Զարզեչե Կատովիցե, Կոստուխնա և Պոդլեսիե Կատովիցե
Հիմնադրված է1598 թ.
Մակերես164 670 000 քառակուսի մետր
ԲԾՄ245±1 մետր, 357±1 մետր, 272 մետր
Բնակչություն279 200 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[3]
Ժամային գոտիEurope/Warsaw?, Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ32
Փոստային դասիչ40-001–40-999
Ավտոմոբիլային կոդSK
Պաշտոնական կայքkatowice.eu(լեհ.)
Կատովիցե (Լեհաստան)##
Կատովիցե (Լեհաստան)

Կատովիցե (լեհերեն՝ Katowice, գերմաներեն՝ Kattowitz, չեխերեն՝ Katovice), քաղաք Լեհաստանի հարավում, Սիլեզիա նահանգում՝ Կլոդնիցա և Ռավա գետերի ավազանում։ Վերին Սիլեզիայի գլխավոր, ամենամեծ բնակչությամբ քաղաքն է։ 2021 թվականի դրությամբ Կատովիցեի պաշտոնական բնակչությունը կազմում է 286,960, իսկ բնակության իրավունք ունեցող բնակչությունը՝ մոտ 315,000 մարդ[4]։ Կատովիցեն 2,3 միլիոն բնակչություն ունեցող ԳԶՄ (լեհ.՝ Górnośląsko-Zagłębiowska Metropolia) Մետրոպոլիսի[5] կենտրոնական և ավելի մեծ Կատովիցե-Օստրավա մետրոպոլիսային տարածքի մի մասն է, որը տարածվում է մինչև Չեխիա և ունի մոտ 5 միլիոն բնակչություն՝ դարձնելով այն Եվրամիության ամենաբազմամարդ մետրոպոլիսային տարածքներից մեկը[6][7]։

18-րդ դարի կեսերին Կատովիցեի տարածքում ածխի հարուստ պաշարների հայտնաբերումից հետո այն վերածվել է գյուղի: 19-րդ դարի առաջին կեսին արդյունաբերական հեղափոխութան արդոյւնքում տեղական ջրաղացներն ու ֆերմաները վերածվել են մետալուրգիական կոմբինատների, հանքերի, ձուլարանների և արհեստանոցների։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը փոխել է իր տնտեսությունը՝ ծանր արդյունաբերությունից մինչև մասնագիտական ծառայություններ, կրթություն և առողջապահություն: ըստ ՀՆԱ-ի՝ ամբողջ մետրոպոլիսի տարածքը տնտեսապես 16-րդ ամենահզոր քաղաքն է Եվրոպական միությունում՝ 114,5 միլիարդ դոլար արտադրանքով: Կատովիցե հատուկ տնտեսական գոտին զբաղեցնում է չորրորդ տեղը գլոբալ ազատ գոտիների թոփ 10 ցուցակում[8]։

Գլոբալիզացիայի և համաշխարհային քաղաքների հետազոտական ցանցի կողմից Կատովիցեն դասակարգվել է որպես գլոբալ քաղաք[9] և հարավային Լեհաստանում հանդիսանում է առևտրի, բիզնեսի, տրանսպորտի և մշակույթի կենտրոն՝ բազմաթիվ հասարակական ընկերություններով, որոնց գլխամասային գրասենյակը գտնվում է քաղաքում կամ նրա արվարձաններում, ներառյալ Tauron Polska էներգետիկ խումբը և մետաղական արդյունաբերության Fasing կորպորացիան, կարևոր մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, մրցանակակիր երաժշտական փառատոները, ինչպիսիք են Off Festival-ը և Tauron New Music-ը, և տրանսպորտային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են Կատովիցեի միջազգային օդանավակայանը: Քաղաքում հյուրընկալում է նաև Կիբեռսպորտ տեսախաղերի մրցաշարի եզրափակիչ Intel Extreme Masters-ը: Կատովիցեն նաև մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կենտրոնն է, մասնավորապես՝ Շլեզիայի համալսարանի, Շլեզիայի տեխնոլոգիական համալսարանի և Կարոլ Շիմանովսկու անվան երաժշտական ակադեմիանյի: Կառովիցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցի անդամ է՝ ճանաչվելով որպես երաժշտության քաղաք[10]։

1999 թ. ի վեր Կատովիցեն Սիլեզիա նահանգի մայրաքաղաքն է, նախկինում եղել է Կատովիցեի վոյեվոդայության և դրանից առաջ՝ Սիլեզիայի Ինքնավար Վոեվոդայության մայրաքաղաքը։ Հիմնվել է 19-րդ դարում պրուսական իշխանության օրոք և քաղաքի կարգավիճակ ստացել 1865 թվականին[11]։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Զավյերչե բնակավայրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://katowice.eu/
  2. https://www.mhk.katowice.pl/index.php/edukacja/historia-miasta (польск.)
  3. https://katowice.stat.gov.pl/zakladka4/
  4. Pifczyk, Szymon. «Ile osób rzeczywiście mieszka w Twoim powiecie». www.kartografia-ekstremalna.pl (անգլերեն). Վերցված է 2024-03-23-ին.
  5. «Metropolia dziś / Metropolis today - Metropolia GZM» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-03-31-ին.
  6. «Redefining Global Cities». Brookings Institution. 30 November 2001.
  7. "Study on Urban Functions (Project 1.4.3)" Արխիվացված 24 Սեպտեմբեր 2015 Wayback Machine – European Observation Network for Territorial Development and Cohesion, 2007
  8. Global Free Zones of the Year 2023 – fDi Intelligence, 2023
  9. «The World According to GaWC 2020». GaWC – Research Network. Globalization and World Cities. Արխիվացված է օրիգինալից 6 October 2020-ին. Վերցված է 3 September 2020-ին.
  10. «Katowice». en.unesco.org. Վերցված է 1 March 2024-ին.
  11. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատովիցե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 290