Լակերեն, լակ ժողովրդի լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան խմբին։ Խոսվում է Դաղստանի առանձին շրջաններում։ Ունի 5 հիմնական բարբառ, որոնցից կումուխյանը ընկած է գրական Լակերենի հիմքում։
Բաղաձայնական համակարգը հարուստ է։ Գոյականն ունի հոլովի (մոտ 40), թվի (հոգնակիի մոտ 40 ցուցիչ), դասի (4) կարգեր։ Բայական կարգերում առկա
են դիմային ու դասային ցուցիչներ։ Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածք։ Այբուբենը մինչև 1928 թ.-ը՝ արաբագիր, 1928-1938 թ.-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Մինչ 1928 թվականը լակերենն օգտագործում էր արաբերենի այբուբենի նմանողությամբ այբուբեն, 1928-1938 թվականներին՝ լատիներենի, իսկ 1938 թվականից լեզվում գործածվում է ռուսերենի այբուբենի հիման վրա ստեղծված այբուբենը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 476)։