Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ
Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ | |
---|---|
Տարածքային իրավասություն | Եվրոպական տնտեսական տարածք (ԵՏԱ)[1] |
Ընդունող մարմին | Եվրախորհրդարան[1] և Եվրոպական միության խորհուրդ[1] |
Ստորագրող | Մարտին Շուլց[1] և Ժանին Հեննիս-Պլասհարտ[1] |
Գործում է | մայիսի 25, 2018 |
Լեզու | official languages of the European Union?[1] |
Օրինգածի հրապարակման ամսաթիվ | մայիսի 4, 2016[1] |
Data Protection Directive?[1] | |
Կայք | regulation of the European Parliament and of the Council? |
Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (անգլ.՝ General Data Protection Regulation, GDPR, Եվրախորհրդի որոշում թիվ 2016/679)[2], Եվրամիության որոշում , որի միջոցով Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը, ամրապնդում և ներդնում են Եվրամիության (ԵՄ) բոլոր անձանց անձնական տվյալների պաշտպանությունը։ Որոշումն ուղղված է նաև ԵՄ-ից տվյալների արտահանմանը։
Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը նպատակ ունի առաջին հերթին քաղաքացիներին հնարավորություն տալ վերահսկել իրենց անձնական տվյալները և հեշտացնելով միջազգային տնտեսական հարաբերությունները կարգավորող դաշտը, ունիֆիկացնելով կարգավորումները Եվրամիության շրջանակներում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Եվրապառլամենտի և Եվրախորհրդի կողմից ընդունվեց «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» (անգլ.՝ Data Protection Directive) (ԵՄ/95/46) դիրեկտիվը, որը սահմանում էր, թե ԵՄ անդամ երկրները ինչպես պետք է ապահովեն անձանց տվյալների պաշտպանությունը։
Հաջորդող տարիների ընթացքում սոցիալական ցանցերի, ամպային տեխնոլոգիաների և անձի գեոլոկացիան հաղորդող ծառայությունների ի հայտ գալով՝ տվյալների հավաքագրումը ծավալով մեծացել և բարդացել է։ Եվրախորհրդի դիրեկտիվը նմանատիպ զարգացումներ չի նախատեսել և ոլորտի բացերը լրացնելու համար փոփոխությունների կարիք էր առաջացել[4]։
Եվրամիության տարածքում անձնական տվյալների պաշտպանությունը և ոլորտի առկա ռիսկերի կառավարումը ապահովելու նպատակով Եվրախորհուրդը ընդունել է «Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը», որը կիրառելի կլինի Եվրամիության տարածքում և նրանից դուրս գործող կազմակերպությունների համար, որոնք տիրապետում կամ օգտագործում են են Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալները։ Կանոնակարգը ուժի մեջ է մտել 2018 թվականի մայիսի 25-ին[5]։
Տվյալների մշակման իրավական հիմքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական տվյալները կարող են մշակվել միայն, երբ տվյալների տերը որևէ մեկին, որևէ նպատակների համար տվյալների մշակման հստակ համաձայնություն չէ տվել կամ առնվազն մեկ իրավական հիմք կա։
Տվյալների մշակման իրավական հիմքեր կարող են հանդիասանալ[6]՝
- Մշակում հանրային շահի դեպքում պաշտոնական մարմինների կողմից։
- Տվյալների վերահսկողը կատարում է իր իրավական պարտավորությունները։
- Տվյալների տիրոջ հետ պայմանագրային պարտավորությունների կատարում։
- Մշակում պայմանագիր կնքելու գործընթացում գտնվող տվյալների տիրոջ խնդրանքով ։
- Տվյալների սուբյեկտի կամ այլ անձի կենսական շահերը պաշտպանելու համար։
- Տվյալների վերահսկիչի կամ երրորդ կողմի օրինական շահերի համար, եթե Հիմնարար իրավունքների խարտիան դա չի արգելում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 EUR-Lex — 2001.
- ↑ «Որոշման տեքստը». eur-lex.europa.eu. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Presidency of the Council: "Compromise text. Several partial general approaches have been instrumental in converging views in Council on the proposal for a General Data Protection Regulation in its entirety. The text on the Regulation which the Presidency submits for approval as a General Approach appears in annex," 201 pages, 11 June 2015, PDF, http://data.consilium.europa.eu/doc/document/ST-9565-2015-INIT/en/pdf
- ↑ ««Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը՝ GDPR-ին համապատասխանելու կարևորության մասին». banks.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Եվրամիությունում ուժի մեջ է մտել անձնական տվյալների պաշտպանության նոր օրենքը». aysor.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «EUR-Lex – 32016R0679 – EN – EUR-Lex». eur-lex.europa.eu. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին..
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ» հոդվածին։ |
|