Զարգացման միջազգային ասոցիացիա
Զարգացման միջազգային ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | multilateral development bank? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրված | 1960 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Վերադաս կազմակերպություն | Համաշխարհային բանկի խումբ[2] |
Կամավորներ | 174 երկիր[3] |
Կայք | worldbank.org/ida/ |
Զարգացման միջազգային ասոցիացիա, ԶՄԱ (անգլ.՝ International Development Association, IDA), վարկային կազմակերպություն, որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ։ Ստեղծվել է 1960 թվականին[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազմակերպությունը հիմնադրվել է 1960 թվականի սեպտեմբերի 24-ին։ Նրա սկզբնական ֆինանսավորումը կազմել է 912,7 միլիոն դոլար և ծագել է 15 անդամ երկրներից[5]։
- ԶՄԱ֊ն առաջին վարկը տրամադրել է 1961 թվականի մայիսի 12-ին Հոնդուրասին մայրուղու բարելավման նպատակով։ Վարկը կազմել է 9 միլիոն դոլար[5][6]
- 1962 թվականի սեպտեմբերի 17֊ին ԶՄԱ֊ն առաջին վարկն է տրամադրել կրթության նպատակով։ Գումարները տրամադրվել են Թունիսում դպրոցների կառուցման համար[5][7]։ Վարկի չափը կազմել է 5 միլիոն դոլար և տրվել է 50 տարի ժամկետովР[7]։
- 1973 թվականի ապրիլին Լատինական Ամերիկայում առաջին անգամ կատարվել է երկրաջերմային էլեկտրակայանի ֆինանսավորում[5]
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության նպատակը ամենաաղքատ երկրներին օգնության ցուցաբերումն է՝ ի հաշիվ անդամ երկրների կամավոր նվիրաբերումների։ Վարկ ստանալու իրավունքը ունեն այն երկրները, որոնց բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ֊ն չի գերազանցում $1165֊ը[4]։ ԶՄԱ֊ն նաև օգնություն է ցուցաբերում այն երկրներին, որոնք չեն համապատասխանում վարկ ստանալու չափանիշներին, սակայն չունեն Վերակառուցման և զարգացման միջազգային կողմից վարկ ստանալու հնարավորություն[4]։ Ներկայումս ԶՄԱ֊ի կողմից վարկ ստանալու չափանիշներին համապատասխանում են 80 երկրներ, որոնցից 39-ը գտնվում են Աֆրիկայում[4]։
ԶՄԱ֊ն անտոկոս 20,35,40֊ամյա մարման ժամկետով վարկեր է տրամադրում[4]։ ԶՄԱ֊ի անդամներ են 173 պետություններ։ ԶՄԱ֊ի գործունեության ընթացքում այն ավելի քան 220 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել[4]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամներ են ՄԱԿ֊ի 172 անդամ պետություններ և Կոսովոյի Հանրապետությունը։
ԶՄԱ֊ի կազմի մեջ չեն մտնում․ Անդորրան, Անտիգուա և Մարբուդան, Բահրեյնը, Բելառուսը, Բրունեյը, Բուլղարիան, Կուկա կղզին, Կուբան, Ճամայկան, Լիխտենշտեյնը, Մալթան, Մոնակոն, Նամիբիան, Նաուրուն, Նիուեն, Հյուսիսային Կորեան, Կատարը, Սան Մարինոն, Սեյշելյան կղզիները, Սուրինամը, Թուրքմենստանը, Ուրուգվայը, Վատիկանը և Վենեսուելան։
ԻՆչպես նաև չճանաչված և մասամբ ճանաչված պետությունները՝ բացի Կոսովոյի հանրապետությունից, ԶՄԱ֊ի անդամ չեն հանդիսանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global LEI index
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ https://ida.worldbank.org/en/about/history
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Զարգացման միջազգային ասոցիաիա (ԶՄԱ)։ Հակիրճ տեղեկատվություն
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Կազմակերպության պաշտոնական կայքը
- ↑ Հոնդուրասին վարկ տրամադրելու մասին փաստաթուղթ 1961 թվականի մայիսի 2
- ↑ 7,0 7,1 Թունիսին վարկ տրամադրելու մասին փաստաթուղթ 17 սեպտեմբերի 1962
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԶՄԱ֊ի պաշտոնական կայք
- Егоров А.В. "Международная финансовая инфраструктура", М.: Линор, 2009. ISBN 978-5-900889-28-3
- Моисеев А.А. "Международные финансовые организации. Правовые аспекты деятельности", М.: Омега-Л, 2006. ISBN 5-98119-503-7
- Красавина Л.Н., Былиняк С.А., Смыслов Д.В. "Международные валютно-кредитные и финансовые отношения", 2003, ISBN 978-5-297-02117-4
|