Գրեգ Սթեյն - Վիքիպեդիա Jump to content

Գրեգ Սթեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգ Սթեյն
անգլ.՝ Greg Stein
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1967(1967-03-16) (57 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBeaverton High School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և ծրագրավորող
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքprng.blogspot.com
 Greg Stein Վիքիպահեստում

Գրեգ Սթեյն (անգլ.՝ Greg Stein, մարտի 16, 1967(1967-03-16), Պորտլենդ), ամերիկացի ծրագրավորող, դասախոս, երբեմն էլ ստանդարտների ճարտարապետ և բաց կոդով ծրագրային ապահովման պրոպագանդիստ, որ հաճախ ելույթներ է ունենում ասուլիսների ժամանակ և այդպիսի ծրագրերի մշակման և օգտագործման վերաբերյալ հարցազրույցում։

Գրեգն ավարտել է Օրեգոն նահանգի Բեվերթոնի ավագ դպրոցը, այնուհետև Փենսիլվանիա նահանգի Քարնեգի-Մելլոն համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի աստիճան[1]։

Նրա Apache Software Foundation-ի տնօրենն է[2] և եղել է այդ հիմնադրամի նախագահը 2002 թվականի օգոստոսի 21-ից[3] մինչև 2007 թվականի հունիսի 20-ը[4]։ Գրեգ Սթեյնը նաև Python Software Foundation-ի անդամ է, 2001-2002 թվականներին եղել է տնօրեն[5] և Python-ի ծրագրավորման լեզվի և գրադարանների վերահսկող (ակտիվ ժամանակահատվածը՝ 1999-2002 թվականներ)[6]։

Գրեգ Սթեյնը հատկապես ակտիվ է տարբերակների կառավարման համակարգերի մշակման գործում։ 1990-ական թվականների վերջին և 2000-ականների սկզբին նա մասնակցել է WebDAV HTTP տարբերակների վերահսկման մասնագրերի մշակմանը[7]․ նա mod_dav-ի առաջին հայտնագործողն է, որը WebDAV-ի առաջին իրականացումն է բաց կոդով։ Նա եղել է Subversion[8] նախագծի հիմնադիրներից մեկը և հիմնականում պատասխանատու է WebDav ցանցային մակարդակի համար Subversion-ում։

Գրեգ Սթեյնն աշխատել է որպես Google-ի տեխնիկական տնօրեն, որտեղ նա օգնել է կազմակերպությանը թողարկել հոսթինգ հարթակ բաց կոդով ծրագրային ապահովման համար։ Գրեգ Սթեյնը հրապարակայնորեն հայտարարել է Google-ից հեռանալու մասին իր բլոգում հուլիսի 29-ին։ Նախքան Google-ը նա աշխատել է Օրաքլում, Shop-ում, Microsoft-ում, CollabNet-ում և որպես անկախ մշակողի։

Գրեգ Սթեյնը մեծ ներդրում է կատարել Lima Mudlib գրադարանի ստեղծման գործում, որը MUD սերվերի ծրագրային ապահովման մի մասն է։ MUD համայնքում նրա մականունը եղել է «Deathblade»:

2010 թվականին Գրեգն արժանացել է O’Reilly Open Source Award ամենամյա մրցանակի[9]։

2014 թվականին Գրեգ Սթեյնը դարձել է Stellar վճարային ցանցի խորհրդատվական խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Домашняя страница Грега Стейна(անգլ.)(չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  2. «Foundation Project» (անգլերեն). Apache Software Foundation — Список девяти директоров Фонда. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  3. «Board of Directors Meeting Minutes» (անգլերեն). Apache Software Foundation. 2002 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից (txt) 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին. «…nominees: Roy Fielding, Greg Stein. By majority vote, Greg Stein was elected as Chairmain…»
  4. «Board of Directors Meeting Minutes» (անգլերեն). Apache Software Foundation — Председателем был выбран Jim Jagielski. 2007 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից (txt) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  5. Python Software Foundation Board records
  6. Python development records
  7. WebDAV.org
  8. Producing Open Source Software, Chapter 2, «Practice Conspicuous Code Review» (Karl Fogel, O’Reilly Media, 2005, ISBN 0-596-00759-0)
  9. «OpenNews: Объявлены лауреаты премии O'Reilly Open Source Awards 2010» (ռուսերեն). OpenNET. 2010 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին. «…один из ключевых разработчиков системы управления версиями Subversion, внесший также большой вклад в развитие проектов Apache и Python. Проявил себя и как разработчик и как лидер сообщества…»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]