Գաևիցա - Վիքիպեդիա Jump to content

Գաևիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաևիցա, կամ խորվաթական լատինիցա (կոչվել է այբուբենն ստեղծողի՝ խորվաթական վերածննդի գործիչ Լյուդևիտ Գայի անվամբ), լատինական այբուբենի հիմքի վրա ստեղծված այբուբեն խորվաթերենի համար։ Ստեղծվել է XIX դարի կեսերին չեխերենի օրինակով և այդ ժամանակից ի վեր չի փոփոխվել։

Գաևիցան խորվաթներից փոխառվել է հարավսլավոնական այլ երկրների՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիա ու Չեռնոգորիայի ժողովուրդների կողմից։ Խորվաթական այբուբենն ունի իր կիրիլյան տարբերակը՝ վուկովիցան, որ գործածվում է սերբերենում։

Լյուդևիտ Գայ

Խորվաթական այբուբենը բաղկացած է 30 տառից։

Տառ Հնչյուն Տառադարձում Վուկովիցա
A a [a] ա (đa→ջյա, lja→լյա, nja→նյա, ja→[ь]յա) А а
B b [b] բ Б б
C c [ʦ] ց Ц ц
Č č [ʧ] չ (č արտասանվում է ավելի կոշտ, քան ć-ն) Ч ч
Ć ć [ʨ] չ (ć արտասանվում է ավելի փափուկ, քան č-ն) Ћ ћ
D d [d] դ Д д
Dž dž [ʤ] ջ Џ џ
Ð đ [ʥ] ջ (đa→ջյա, đe→ջե, đi→ջի, đo→ջյո, đu→ջյու) Ђ ђ
E e [e] է (բառասկզբում ու ձայնավորից հետո), ե (բաղաձայններից հետո) Е е
F f [f] ֆ Ф ф
G g [g] գ Г г
H h [x] խ Х х
I i [i] ի И и
J j [j] յ (բառասկզբում ու ձայնավորներից հետո՝ ja→յա, je→ե, ji→ի, jo→յո, ju→յու;

բաղաձայններից հետո՝ ja→յա, je→յե, ji→ի, jo→յո, ju→յու)

Ј ј
K k [k] կ К к
L l [l] լ Л л
Lj lj [λ] լ (ль) (lja→լյա, lje→լե, lji→լի, ljo→լյո, lju→լյու) Љ љ
M m [m] մ М м
N n [n] ն Н н
Nj nj [ɲ] ն (нь) (ња→նյա, ње→նե, њи→նի, њо→նյո, њу→նյու) Њ њ
O o [o] օ (ђо→ջյո, љо→լյո, њо→նյո, јо→յո բառասկզբում ու ձայնավորից հետո, ьо բաղաձայններից հետո) О о
P p [p] պ П п
R r [r] ռ Р р
S s [s] ս С с
Š š [ʃ] շ Ш ш
T t [t] տ Т т
U u [u] ու (ђу→ջյու, љу→լյու, њу→նյու, ју→[ь]յու) У у
V v [v] վ В в
Z z [z] զ З з
Ž ž [ʒ] ժ Ж ж

Q, X, Y, W տառերն ընդգրկված չեն այբուբենում, սակայն, չնայած խորվաթների ավանդական մաքրամոլությանը, րանք հաճախ գործածվում են օտար փոխառություներում, օրինակ՝ Queen, Bordeaux — Բորդո, New York — Նյու Յորք։

  • Pravopisni priručnik - dodatak Velikom rječniku hrvatskoga jezika (Croatian). 2003. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Pravopisni priručnik hrvatskoga ili srpskoga jezika (Croatian or Serbian). 1987. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)