Բադեր - Վիքիպեդիա Jump to content

Բադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադեր
Բադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anatidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բադեր

Բադեր (լատին․՝ Anatidae), սագանմանների կարգի բադերի ընտանիքի ջրլող թռչունների մի քանի ցեղերի ընդհանուր անվանումը։

Հայտնի է 147, Հայաստանում՝ 29 տեսակ՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, մրտիմներ, սուզաբադեր, Սևաբադ թավշյաներ։ Տեսակներից 7-ի (Սղոցակտուց, Սևաբադ թավշյա, նետապոչ, շչան բադեր, ծվվան, կարմրախածի, սպիտակաճակատ սագեր, ծովային սուզաբադ) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրամարմին են (0, 3-5 կգ), պարանոցը և ոտքերը (ունեն լողաթաղանթ) կարճ են։ Պոչի հատվածում առկա են ճարպագեղձեր։ Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք։ Արուն և էգը տարբերվում են փետուրների գուներանգով, արձակած ձայնով։ Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն։ Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով։

Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու, թուխս նստում գարնան վերջին և ամռան սկզբին։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։

Ընտանի բադեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ։ Այս խմբի մեջ մտնում են նաև փասիանաբադը, մոխրագույն բադը, հողմաբադը, լայնակտուց բադը, սուլող մրտիմը և այլն։ Հայաստանում տարածված է բադերի 27 տեսակ։ Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ։ Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով։ Նրանք արագ են աճում և 70 օրվա ընթացքում հասնում մինչև 3–4 կգ-ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 205
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադեր» հոդվածին։